Մեկ մլն դրամ` 3-րդ և 1,5 մլն դրամ` 5-րդ երեխայի ծննդյան համար

Այսօր տեղի ունեցած նիստում Կառավարությունը սահմանել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը:

Այսուհետ,  ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի,  առաջին երեխայի ծնվելու դեպքում կհատկացվի  50 հազար դրամ,

երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն 500 հազար դրամ միանվագ նպաստ: