Հոկտեմբերի 24-ին` այս ուրբաթ, ժամը 18:00-ին «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնում կանցկացվի սեմինար «Հոգեբանական գործոնի դերը երեխաների հիվանդությունների առաջացման և կանխարգելման հարցում» թեմայով:
Սովորաբար երբ երեխան հիվանդանում է, ընդունված է հիվանդությունը վերագրել վարակներին, ցածր դիմադրողականությանը, մրսածությանը և այլ պատճառների:
Սեմինարի նպատակն է դիտարկել երեխաների շրջանում հաճախ հանդիպող հիվանդությունները նաև հոգեբանական տեսանկյունից:
Կքննարկվի մարմնի և հոգեկանի կապը, կփորձենք պարզել երեխաների հույզերի, նրանց շուրջ տիրող հոգեբանական մթնոլորտի և հիվանդությունների միջև եղած կապը: Կառաջարկվեն կանխարգելման ուղիներ:
Սեմինարին կարող են մասնակցել ծնողներ, մանկավարժներ, հոգեբաններ, մանկաբույժներ, վերոհիշյալ ոլորտների ուսանողներ և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են այս հարցով:
Սեմինարը կվարի հոգեբան Մարինա Սերոբյանը
Մասնակցության արժեքը` 2.000 դրամ
Անհրաժեշտ է նախապես զանգահարել և գրանցվել:
Հեռ.` 010 58 48 38, 093 062 063
Հասցեն` Մոսկովյան 21, բն.5 (Մոսկովյան-Տերյան խաչմերուկ)
II ՀԱՋՈՐԴՈՂ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ
1. «Եթե երեխան չի արտաբերում որևէ հնչյուն. ինչ անել, երբ դիմել մասնագետի»` հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին:
2. «Մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ)»` նոյեմբերի 7-ին, ժամը15:00-ին:
3. «Գործարար հաղորդակցման էթիկա»` նոյեմբերի 13-ին, ժամը 16:00-ին:
4. «Մանկական վախեր»` նոյեմբերի 21-ին, ժամը 17:00-ին:
II ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ներկա լինելով սեմինարներից մեկին` կստանաք ԱՆՎՃԱՐ մասնակցության հնարավորություն անմիջապես հաջորդող սեմինարին մասնակցելու համար: