Ամստերդամի Բժշկական համալսարանի բժիշկները հետազոտություն են կատարել`պարզելու, թե որն է հղիության ընթացքում քաշի վերահսկման լավագույն մեթոդը: Փորձին մասնակցող քաշի ավելցուկ ունեցող 150 հղիները երեք խմբին են բաժանվել:
Առաջին խումբը ավելորդ քաշի դեմ պայքարի միջոց ընտրել է դիետան, երկրորդ խումբը՝ սպորտը, իսկ երրորդ խմբի հղիները համատեղել են առողջ սնունդը ֆիզիկական ակտիվության հետ: Պարզվել է, որ ճիշտ սնվող հղիներն ավելի քիչ քաշ են հավաքում, քան մարզանքներ կատարողները:
Ըստ հետազոտությունն իրականացնող մասնագետ Վան Պոպելի` հղիության ընթացքում պատշաճ սնվելն օգնում է խուսափել ոչ միայն ավելորդ քաշից, այլ նաև իջեցնում է արյան շաքարը և նպաստում բավարար քանակությամբ ինսուլինի արտադրությանը:
Աղբյուրը`mama.ru