Վճարովի պրակտիկա բարձրագույն կրթություն ունեցողների համար. աշխատատեղ է առաջարկում նաեւ «Իմ Փոքրիկ»-ը

Դուք ունեք բարձրագույն կրթություն, բայց չունեք աշխատանքային փորձ և այս պատճառով Ձեզ աշխատանքի չե՞ն ընդունում: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից իրականացվող «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագիրը Ձեզ հնարավորություն է ընձեռում աշխատանքային պրակտիկա անցնել Հայաստանի առաջատար ընկերություններում:

Մինչև հոկտեմբերի 22-ը դիմեք Ձեր մասնագիտությանը համապատասխան առկա թափուր պաշտոններին և մասնակցեք ընտրությանը: Ընտրվելու դեպքում դուք վեցամսյա պրակտիկա կանցնեք ընդունող ընկերությունում, և կստանաք ամսական աշխատավարձ՝ ԱՄՆ 100 դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ծրագրին կարող են դիմել նորավարտ բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներ, ովքեր չունեն աշխատանքային փորձ: Այս տարի ծրագրի թիրախ են հանդիսանում հիմնականում Սիրիայից և Ուկրաինայից տեղահանված երիտասարդները: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 060 530000(168, 154):

Վճարովի աշխատանքային պրակտիկայի հնարավորություն է առաջարկում նաեւ «Իմ Փոքրիկ»-ը: Աշխատանքը ենթադրում է.

  • Հարցազրույցներ անցկացնել բժիշկների, առողջապահության նախարարության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,
  • Պատրաստել նյութեր վերարտադրողական առողջության, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարի,  ոլորտի օրենսդրության, բարեփոխումների, խնդիրների, ինչպես նաեւ երեխաների խնամքի, սննդի ու առողջության վերաբերյալ,
  • Անգլերենից և ռուսերենից թեմատիկ նյութեր թարգմանել,
  • Խմբագրել «Հարց/պատասխան» բաժնի նյութերը
  • Հետևել կայքի ֆեյսբուքյան էջին:

Ինչպես դիմել ծրագրին.

  • Ներբեռնել/բացել պրակտիկայի համար առկա աշխատատեղերի ցուցակը
  • Ընտրել պաշտոնը, որին կցանկանայիք դիմել և  որը համապատասխանում է Ձեր կրթությանը
  • Դիմել պաշտոնին՝ ուղարկելով հետևյալ փաստաթղթերը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ ; Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ-փոստին՝
  1. ռեզյումե
  2. դիպլոմի և/կամ հավաստագրի սկան արված օրինակ
  3. անձնագրի սկան արված օրինակ
  4. որպես նամակի վերնագիր՝ նշեք ընկերության անունը և պաշտոնը, որին դիմում եք
  5. դուք կարող եք դիմել առավելագույնը 2 պաշտոնի և յուրաքանչյուր դիմում պետք է ուղարկել առանձին: