Երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետեւ կտրվի միմիայն բանկային փոխանցումով

Լուրեր

Երեխայի ծննդյան միանվագ նպաստն այլեւ չի վճարվի կանխիկ եղանակով:  Կառավարության այսօրվա նիստում որոշվել է միանվագ բոլոր գումարները վճարվել անկանխիկ եղանակով, այսինքն՝ բանկային փոխանցումով:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել.

 

 

  • Երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով,
  • Ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամ:
  • Գործող կարգի համաձայն՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվում է 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 1 միլիոն և հինգերորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1,5 միլիոն դրամ:  50 հազար դրամը, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան 500 հազար դրամը մինչ այս կանխիկ էր վճարվում, մյուս մասը՝ փոխանցումով: Փոխանցված գումարը համարվում է  դրամագլուխ, ինչի համար հաշիվ է բացվում:

    Ըստ նոր նախագծի՝ այլեւս կանխիկ վճարումներ չեն լինելու,  քաղաքացին էլ կարողանալու է ամսական 25 հազար դրամ կանխիկ ստանալ, եթե կա դրա անհրաժեշտությունը:

    «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ փորձում են  կանխիկացնել այդ գումարները, դրա համար մենք տալիս ենք այդ հնարավորությունը: Ի դեպ, այս տարվանից չաշխատող հղիներին տրամադրվող մայրության նպաստները նույնպես կվճարվեն անկանխիկ»,-կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է  աշխատանքի եւ սոցիալական ապահովության  նախարար Արտեմ Ասատրյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Գովազդ