Ի՞նչ կաթ տալ երեխային՝ պաստերացված, թե՞ տնային պայմաններում մշակված

Լուրեր

Հարցերին պատասխանում է «Աշտարակ-Կաթ» ընկերության որակի վերահսկողության բաժնի ղեկավարը

-Շատ արդիական հարց մայրիկների համար՝ ի՞նչ կաթ տալ երեխային՝ պաստերացված,  թե՞ տան պայմաններում մշակված:

 

-Մայրիկներն խորհուրդ կտայի օգտագործել միայն պաստերացված կաթից պատրաստված կաթնամթերք:

Պաստերիզացիայի ժամանակ ոչնչանում են օրգանիզմի համար անցանկալի մարէներ` սալմոնելան,ստաֆիլակոկկերը, ստեպտոկոկկերը և մի շարք այլ բակտերիաներ և միևնույն ժամանակ պահպանվում են վիտամինների զգալի մասը: Նաև կա լուրջ վարակիչ հիվանդություններով վարակվելու ռիսկ, եթե կաթը հիվանդ կենդանու կաթ է: Ինչպես նաև, կովի չպաստերացված կաթի մեջ շատ խտացված են սպիտակուցներըև մի շարք խմորիչներ, որոնք երեխայի օրգանիզմը դժվար է յուրացնում կամ չի յուրացնում: Պաստերացման նպատակը նաև նման խմորիչներն ապաակտվացնելն է: «Աշտարակ-Կաթ» ընկերության ամբողջ տեսականու հիմնական հումքը՝ կաթը, անցնում է պաստերիզացիա և միայն բարձր ջերմամշակում անցնելուց հետո է հանձնվում արտադրություն:

Այսպիսով, կարող ենք եզրահանգել, որ ավելի անվտանգ է օգտագործել պաստերացված կաթ և պաստերացված կաթից պատրաստված կաթնամթերք, քանի որ մայրիկները չեն կարող տնային պայմաններում ապահովել կաթի ճիշտ ջերմային մշակում:

-Ի՞նչպես են մշակվում երեխաների համար նախատեսված արտադրատեսակները:

-Ոչ միայն երեխաների համար նախատեսված արտադրատեսակները, այլև Աշտարակ-Կաթ ընկերության ամբողջ արտադրատեսականին ստացվում է բացառապես բնական հումքից: Իսկ երեխաների դեպքում էլ ավելի խստապահանջ ենք, բացառում ենք գունանյութերի կամ հավելումների օգտագործումը: Հարկ է նշել նաև, որ «Աշտարակ-Կաթ» ընկերության քիմիական և մանրէաբանական լաբորատորիաներում ամեն օր յուրաքանչյուր խմբաքանակից կատարվում են նմուշառումներ, որի նպատակն է անվտանգ սնունդ մատակարարել սպառողին: Ընկերությունը նաև ունի իր ներքին ստանդարտները. եթե ՀՀ կառավարության կողմից սահմանված ստանդարտները թույլ են տալիս փորձաքննություները կատարել 3 օրը մեկ, 5 օրը մեկ, շաբաթը մեկ անգամ կամ որոշ քննություններ` ամիսը մեկ,  մեզ մոտ բոլոր քննությունները սահմանվածից էլ ավելի խիստ են անցկացվում:

-Ինչպե՞ս եք արձագանքում, երբ լինում են սպառողների կողմից բողոքներ

-Իր գործունեության 20 տարիների ընթացքում ընկերությունը սպառողների կողմից մշտապես բարձր գնահատանքի և գովասանքի խոսքերի է արժանացել: Դրա վառ ապացույցն է կաթնամթերքի ոլորտում գրանցած բազմաթիվ հաջողություններն ու հաղթանակները: Սակայն չենք կարող հերքել, որ ժամանակ առ ժամանակ, ինչպես բոլոր ընկերություններում, այնպես էլ մեզ մոտ լինում են բողոքներ: Վստահաբար կարող եմ փաստել, որ «Աշտարակ-Կաթ» ընկերությունը բողոքների և առաջարկների դեպքում երբևէ չի անտեսել իր սպառողին: Բողոքը փոխանցվում է համապատասխան բաժին, բաժնի ղեկավարն  արագ արձագանքում է, լուծում տալիս խնդրին: Անպայման պահպանվում է սպառողի հետ հետադարձ կապը, շատ անգամ սպառողներին սիրով հրավիրում ենք մեր գործարան՝ արտադրական ողջ գործընթացը տեսնելու համար: 

Գովազդ