Շունը փրկել է դիաբետով հիվանդ, քնած տղայի կյանքը (տեսանյութ, լուսանկարներ)

Լուրեր

Յոթ տարեկան Լյուկ Նուտալը, երկու տարեկանից տառապում է առաջին կարգի դիաբետով: Տղայի մայրն օրական տասն անգամ ստուգում է տղայի արյան մեջ շաքարի մակարդակը, գրում է metro.co.uk-ը և հավելում, որ ընտանիքը երեխային օգնելու համար տուն բերեց հատուկ շուն, որը հոտով զգում է և «հասկացնում», որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է կամ իջնում:

Facebook սոցիալական ցանցում Լյուկի մայրը պատմում է, թե ինչպես է Ջեդի անունով շունը մի օր  փրկել տղայի կյանքը:

«Ջեդին պառկեց վրաս և ես վեր կացա: Նա մեկ ցատկում էր մահճակալին, մեկ գետնին: Ես մահճակալից ցած իջա: Տղայիս մատը ծակելուց հետո, պարզեցի, որ գլյուկոզայի մակարդակը 57 է, և չնայած այս ցուցանիշն այդքան էլ անհանգստանալու առիթ չէ, այնուամենայնիվ. շունը կանխեց հետագա իջեցումը»,- ասել է Լյուկի մայրը:

 tert.am

Գովազդ