Ինչ է կատարվում երեխայի հետ, երբ ծնողները ուշադրության փոխարեն նրան պլանշետ են տալիս

Մանկահասակ երեխա ունեցող յուրաքանչյուր ծնող կփաստի, որ փոքրերն անընդհատ ուշադրություն են պահանջում և ուզում են, որ մեծերը միշտ իրենցով զբաղվեն: Բնականաբար, մեզնից շատերը նման իրավիճակներում միակ հուսալի ու երկարատև «փրկությունը» տեսնում են պլանշետի կամ սմարթֆոնի մեջ. գրում է Adme.ru-ն։

Գիտնականները, սակայն, պնդում են, որ թվարկված միջոցներն այդքան անվտանգ չեն, ինչպես որ թվում են առաջին հայացքից:  Երեխան ծնողի ուշադրության փոխարեն ստանում է գաջեթը, ինչը պարբերաբար կրկնվելու դեպքում նրա մոտ կարող է զարգացնել մերժված լինելու ենթագիտակցական զգացում:

Բացի այդ գիտնականները պնդում են, որ չափից ավելի շատ պլանշետով կամ սմարթֆոնով զբաղվելու հետևանքով զգալի դանդաղում  է  երեխայի սեփական «ես»-ի, ինչպես նաև  հաղորդակցական  և սոցիալական շփման հմտությունների զարգացումը:

Ուստի` հաջորդ անգամ, երբ երեխան ուշադրության կարիք կունենա, հիշեք, որ հանուն նրա բարօրրության պետք  չէ նախապատվությունը տալ գաջեթներին. Դուք և միայն Դուք եք ամենաթանկն ու կարևորը երեխայի առողջ զարգացման համար:

Աղբյուրը`Tert.am