Բելգիացի  բժիշկները վիրահատություններ կկատարեն «Շենգավիթ» ԲԿ-ում

Լուրեր

Հերթական այցով մարտի 10-13-ը Հայաստանում կլինեն  քիթ-կոկորդ-ականջ և գլուխ-պարանոցի բելգիացի առաջատար մասնագետները` դոկտոր Պատրիկ Լևիի ղեկավարությամբ:

 «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հրավերով  բելգիացի առաջատար մասնագետները Հայաստանում կիրականացնեն խորհրդատվություններ և մի շարք վիրահատություններ, մասնավորապես՝ ականջախեցիների և քթի պլաստիկա, ինչպես նաև նախնական զննում և խորհրդատվություն՝ ՔԿԱ հիվանդությունների հայտնաբերման ու հետագա բուժման նպատակով:

Վիրահատությունները կկատարվեն  եվրոպական ստանդարտներով՝ կիրառելով նոր բժշկական սարքավորումներ և օպտիկա:

 

Կատարվող վիրահատությունների ցանկը ներառում  է՝

 

     1.     FESS - ամբողջ աշխարհում ոսկե չափանիշ ընդունված հարքթքային խոռոչների էնդոսկոպիկ ֆունկցիոնալ վիրահատություններ հայմորյան, ճակատային և այլ ծոցեր:

2.
Ռինոսեպտոպլաստիկաարտաքին քթի առաջնային, երկրորդային պլաստիկ վիրահատություններ:

3.
Ականջախեցու պլաստիկա:

4.
Միջին ականջի վիրահատություններ այնպիսի պաթոլոգիաների դեպքում, ինչպիսիք են միջին ականջի քրոնիկ բորբոքումները, խոլեստեատոման և այլ  նորագոյացություններմիջին ականջի միանվագ ռեկոնստրուկցիայով

     Ինչպես նաև լսողությունը վերականգնող վիրահատություններանհրաժեշտության դեպքում իմպլանտի տեղադրումով:

5.
Այնպիսի բնածին արատների վերականգնում, ինչպիսիք են խոանների աթրեզիան, բնածին խուղակները:

6.
Կոկորդի միկրոսկոպիկ-էնդոլարենգեալ վիրահատություններ, այդ թվում` ձայնալարերի պոլիպների և այլ նորագոյացությունների հեռացում:

7.
Արցունքածորանի աթրեզիաների և դեֆորմացիաների էնդոսկոպիկ վիրահատություններ:

8.
Գլխի և պարանոցի նորագոյացությունների հեռացում, անհրաժեշտության դեպքում հյուսվածքաբանական և լաբորատոր ախտորոշում Բելգիայում:

9.
Անհրաժեշտության դեպքում կառաջարկվեն վերջին սերնդի եվրոպական լսողական սարքեր:  

 

Վիրահատությունները կիրականացնեն  դոկտոր Պատրիկ Լևին և Մարիա Ռուշանյանը, վիրահատություններին մասնակցեն նաև «Շենգավիթ» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի առաջատար մասնագետները:

 

Հետազոտությունների, խորհրդատվության և վիրահատությունների համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել:

Լրացուցիչ տեղեկությունների և հերթագրման համար զանգահարել  +374  77 560 560 հեռախոսահամարով:

 

 

 

 

Գովազդ