Մեծամորցի ընտանիքում հնգյակ է ծնվել

«Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել հնգյակ. 4 աղջիկ, 1 տղա։

Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում:

Երեխաների ծնողները սկզբում իմացել են, որ եռյակ է ծնվելու, սակայն հետո հնգյակ է ծնվել:

Զույգն առաջին անգամ է ծնող դարձել:

Կեսարյան հատմամբ լույս աշխարհ եկած երեխաները կշռում են մոտ 950–ական գրամ, ամենափոքրը՝ 650 գրամ: