Միջազգային մրցույթ դպրոցականների համար. մրցանակային ֆոնդը՝ 1000 դոլար

Լուրեր

«7 միլիարդանոց աշխարհ»-ը «Population education» ծրագրի 2017-2018 թթ. նախագծերից է:

Մրցույթին կարող են մասնակցել 6-12-րդ դասարանցիները: Ներկայացվող պահանջը. անհրաժեշտ է պատրաստել կարճ ֆիլմ կամ տեսանյութ, որը աշխարհի բնակչության թվաքանակի աճը կկապի նշված 3 հիմնախնդիրներից որևէ մեկի հետ.

·        կանանց և աղջիկների առաջադիմություն

·        10 միլիարդ մարդկանց սննդով ապահովում

·        աղտոտվածության կանխարգելում:

Փառատոնն ունենալու է 3 անվանակարգ: Յուրաքանչյուր անվանակարգի առաջին մրցանակի արժեքը 1,000 ԱՄՆ դոլար է:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի փետրվարի 18-ն է: Ցանկացողները մանրամասներին կարող են ծանոթանալ կազմակերպչի պաշտոնական կայքում:

 

 

 

Գովազդ