Գիտնականները բացատրել են բաժանված ծնողների երեխաների ֆենոմենը. ԱՐՄԵՆՊՐԵՍ

Լուրեր

Աﬔրիկացի եւ շվեդ գիտնականները ցույց են տվել, որ բաժանված ծնողների երեխաները աﬔնայն հավանականٳթյամբ երկարատեւ ամուսնության ﬔջ չեն գտնվի:

Ուսուﬓասիրությունը հրապարակվում Է Psychological Science հանդեսում: Մասնագետներն ուսուﬓասիրել են շվեդական ամուսնական գրանցուﬓերը՝ հատկապես ուշադրություն դարձնելով այն զույգերի բաժանությունների վիճակագրությանը, որոնցում երկուսի ծնողներն Էլ ամուսնալուծված են եղել: Պարզվել Է, որ բաժանությունների հաճախականությունը աﬔնաբարձրն Է եղել այն զուգընկերների շրջանում, որոնց ծնողները նույնպես ավելի վաղ բաժանվել Էին: Այս կապը, ինչպես նշել են գիտնականները, հիﬓականում բնորոշ Է կենսաբանական, այլ ոչ թե որդեգրված ծնողների համար: Այս հանգամանքը, հեղինակների կարծիքով, մատնանշում Է գենետիկական գործոնները, որոնք ազդում են մարդկանց բաժանությունների հաճախականության վրա: Հոգեբանների շրջանում տարածված Է այն տեսակետը, որ երեխաներն ընդօրինակում են իրենց ծնողների վարքագծի հիﬓական շաբլոնները:

 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրի կայքում

Գովազդ