Գյումրու ծննդատանը եռյակ է ծնվել․ Առավոտ

Լուրեր

Քիչ առաջ Գյումրու ծննդատանը լույս աշխարհ են եկել եռյակ աղջիկներ։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը, 15 տարի է՝ իրենց մոտ եռյակ չէր ծնվել։ Տնօրենի խոսքով՝ եռյակի ծնվելուց վայրկյաններ անց ծննդատան երեք ծնարաններում միաժամանակ 4 տղաներ են լույս աշխարհ եկել։

Ծննդատան տնօրենն ու մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը մեզ հետ զրույցումասաց, որ եռյակի մոր հղիությունն արհեստական չի եղել։ «Եռյակները ծնվել են կեսարյան հատումով, բայց հղիությունը բնական ճանապարհով է, արհեստական բեղմնավորում չէ։ Բնական, բնության տված եռյակ է։ Վերջին տարիներին շատ են զույգեր, եռյակներ ունենում, բայց դա ոչ թե բնությունն է արել, այլ արհեստական միջամտությունն է բնության գործերին», -ասացին մեր զրուցակիցները։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրի կայքում




 

 

Գովազդ