Ի՞նչ միջոցառումներ են սպասվում հոկտեմբերի 14-ին՝ «Էրեբունի-Երևան-2799»-ի օրը. ծրագիր

Լուրեր

Այս տարի՝ 2017 թվականի հոկտեմբերի 14-ին նշվելու է «Էրեբունի-Երեւան»-ի 2799-ամյակը:

Մշակութային ծրագիրը կրելու է «Երեւան՝ սիրո քաղաք» կարգախոսը: 

Ստորեւ ներկայացնում ենք մայրաքաղաքի օրն անցկացվելիք տոնական միջոցառումների ծրագիրը.

1. 08:30-09:00 – Ջրցան մեքենաների շքերթ Երեւանի փողոցներով

2. 11:00-12:00 Երեւան քաղաքի հուշարձանների լվացում

3. 11:30-17:00 – ԵրեւանԱՐՏ. «Մեկ կտավ Երեւանիս» /Մ.Սարյանի պուրակ/

4. 12:00-20:00 - «Երեւանը գեղանկարներում» ցուցահանդեսի բացում /Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահ/

5. 12:00-19:00 - «Հին ու նոր Երեւան» ցուցահանդես Հրապարակի մետրոյի հարակից պուրակ

6. 12:30-13:30 – «Սիրում եմ քեզ, Երեւան» կավճանկարչություն /Ռուսաստանի հրապարակ, Երեւանի քաղաքապետարանի դիմաց

7. 13:00-18:00 – Մանկական տոնական ծրագրեր /Մանկական զբոսայգի/

8. 13:00-18:30 - «Մարզական Երեւան» ցուցադրական ելույթներ /Ազատության հրապարակ/

9. 14:00-19:00 - «Ես ու Երեւանս» մանկապատանեկան տոնական համերգ /Հրապարակի մետրոյի հարակից պուրակ/

10. 15:00-18:00 - «Խելացի Երեւան» նորարակական ցուցահանդես /Կասկադի համալիր/

11. 14:00-20:00 – Ազգային երգ ու պարի հարթակ /Հյուսիսային պողոտա/

12. 14:30-15:30 - «Իմ սերը քեզ, Երեւան» փողային նվագախմբերի տոնական քայլերթ /Ազատության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ/

13. 14:30-22:30 - «Սիրով Երեւանիս» երիտասադրական ֆլեշմոբեր /Փոքր Կենտրոն/

14. 15:30-17:00 – Օդագնացության միջազգային փառատոնի բացում /Հանրապետության Հրապարակ/

15. 16:00-18:00 - «Լսիր Երեւանը» ուսանողական հարթակ /Կոմիտասի պուրակ, Կոնսերվատորիայի հարակից այգի/

16. 16:00-19:00 – Ժողովրդական արվեստի, ազգային խոհանոցի, տարազի, ավանդական խաղերի տոնահանդես /Էրեբունի փողոց/

17. 16:00-20:00 - «Զգա Երեւանը», լուսանկարչական տաղավարներ /Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա/

18. 16:30-18:30 – Երեւանի շախմատի դպրոցների սաների առաջնություն /Ազատության հրապարակի շրջագծի ճեմուղի/

19. 17:30-18:30 – Տոնական հեծանվավազք /Արգիշտիի, Իտալիայի փողոցներ, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա. Մատենադարան/

20. 18:00-20:00 – «Սիրիր Երեւանը» ջազի երեկո /Շառլ Ազնավուրի հրապարակ/

21. 18:30-24:00 - «Գրքի գիշեր» տոնահանդես /Միսաք Մանուշյանի պուրակ/

22. 18:30-20:00 – Դասական երաժշտության համերգ /Կոմիտասի պուրակ, Կոնսերվատորիայի հարակից այգի/

23. 19:00-22:00 - «Արեւային Երեւան» համերգ /«Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից պուրակ/

24. 19:30-22:00 – Ռոք համերգ /Ազատության հրապարակ/

25. 20:00-22:00 - «Երեւան՝ սիրո քաղաք» տոնական համերգ /Կասկադի համալիր/

26. 20:00-22:30 - «Տես Երեւանը» տեսահոլովակների ցուցադրում /Կարապի լիճ/

27. 22:00-23:30 – Երիտասարդական դիսկոտեկ /Ազատության հրապարակ/

28. 22:00 Տոնական հրավառություն /Ազատության հրապարակ/

 

 

Գովազդ