Գյումրու ծննդատանը ռեկորդային քաշով տղա է ծնվել. Առավոտ

Լուրեր

Գյումրու ծննդատանը 5 կիլոգրամ 400 գրամ քաշով տղա է ծնվել։

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանն ասաց, որ նա համարվում է «հսկա պտուղ», նման ծնունդները հազվադեպ են, տարվա ընթացքում կարող է 1-2 նման դեպք լինել։ 

Ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ երեխան ծնվել է բնական ճանապարհով, մայրը նորմալ վիճակում է։ «Այնպես չէ, որ նման քաշով երեխաներ ամեն օր ծնվում են, նրա քաշը մեզ համար էլ էր յուրահատուկ, մենք շատ ենք ունեցել 4 կիլոգրամ 8 գրամ, 4 կիլոգրամ 9 գրամ քաշով երեխաներ, բայց 5 կիլոգրամից ավելի ծնունդների մատների վրա կարելի է հաշվել։ Գիտեք, որ երեկ ծննդատանը եռյակ աղջիկներ էին ծնվել, այսօր 1 կիլոգրամ 500 գրամ քաշով աղջկան դրեցինք մեր այս նորածին տղայի կողքին, իսկական հսկան ու մատնաչափիկը լինեն։ Մի խոսքով՝ Տորք Անգեղ է մեր տղան», -կատակեց ծննդատան տնօրենը։ 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրի կայքում

Գովազդ