10 տարվա անպտղությունից հետո զույգը երկվորյակ է ունեցել  

Լուրեր

Օրերս «Շենգավիթ» ԲԿ-ում 10 տարվա անպտղությունից հետո ամուսինները երկվորյակներ են ունեցել`աղջիկ և տղա:

«Երջանկություն է գիտակցել, որ 10 տարվա սպասումից հետո, երազանքներդ իրականանում են՝ միանգամից երկվորյակ բալիկների ծննդով»,-ասում է երիտասարդ մայրիկը:

Փոքրիկները լույս աշխարհ են եկել «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի և նույն բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանի շնորհիվ:

Երկար սպասումից ու բուժման լիարժեք փուլն անցնելուց հետո, Մարգարիտա Գրիգորյանի կողմից իրականացված օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում գրանցվել էր այդքան սպասված, բաղձալի հղիությունը: Իսկ հղիության ընթացքը, որը բավականին բարդ էր, հսկել ու կեսարյան հատումն իրականացրել էր Հասմիկ Անդրեասյանը:

Ամուսինները երջանիկ և շնորհակալ են թե՛ իրենց բուժող բժշկուհուց՝ Մարգարիտա Գրիգորյանից, թե՛ մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանից , նորածնային և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ամողջ բուժանձնակազմից, բաժանմունքի վարիչ Հակոբ Մելքումյանից և, առհասարակ, «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմից՝ հոգատար, պրոֆեսիոնալ և առանձնահատուկ ջերմ վերաբերմունի համար:

Երջանիկ դեպքեր «Շենգավիթ» ԲԿ-ում հաճախ են լինում: Բժիշկներն ասում են՝ իրենց համար ամենամեծ գնահատականը բալիկներին գրկած ծնողների երջանկությունից շողացող աչքերն են:

 

 

Գովազդ