Սննդամթերքի վրա բացակայել է երեխաների ակտիվության և ուշադրության վրա բացասական ազդեցության վերաբերյալ գրառումը  

Լուրեր

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողական միջոցառումների արդյունքում ներմուծող  «Առգե Բիզնես» ՍՊԸ-ի պահեստում հայտնաբերել է մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել  ներկայացվող պահանջներին:

Մասնավորապես՝ մի շարք մակնշումների հետ մեկտեղ բացակայել է երեխաների ակտիվության և ուշադրության վրա բացասական ազդեցության վերաբերյալ գրառումը: Մակնշման խախտումներով հայտնաբերված մթերքներն են՝ ուկրաինական արտադրության «iчня» ապրանքատեսակի՝ անյուղ խտացրած կաթ շաքարով, անարատ խտացրած կաթ շաքարով,  խտացրած կաթ շաքարով և կակաոյով, կաթ պարունակող խտացրած մթերք  և շատ այլ մթերքներ: Ծառայությունը կասեցրել է իրացումը: Միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել է շուկայում առկա հնարավոր խմբաքանակները ևս հետ կանչել և մակնշման թերությունները շտկելուց հետո միայն դրանք իրացնել:

Գովազդ