Ի՞նչ մեթոդով և ո՞ր դեպքերում է հարկավոր կատարել գինեկոլոգիական էսթետիկ լազերային  վիրահատություն

Լուրեր

Առաջին անգամ Հայաստանում` «Շենգավիթ ԲԿ»-ում, գինեկոլոգիայում կիրառվել է լազերային նորագույն տեխնոլոգիա, որի միջոցով հնարավոր է կատարել անցավ և առանց կտրվածքի վիրահատություն՝ ALMA CO2 ֆրակցիոն լազերի միջոցով:

Լազերային ճառագայթը բարելավում է հեշտոցի լորձաթաղանթի սնուցումը, ինչի հետևանքով ապահովվում է անհրաժեշտ խոնավությունը, զգայունությունը: Հաշվարկված խորության վրա ճառագայթ է արձակվում, ինչի արդյունքում զարգանում է կոլագեն, արդյունքում ձգվում է հյուսվածքը, բարելավվում է արյան շրջանառությունը, սնուցումը, նկատելիորեն մեծանում է զգայունությունը: Եթե սթրեսային անմիզապահություն է, վիրահատության միջոցով համապատասխան անկյուն է ստեղծվում, ինչի շնորհիվ կինը ծանր իր վերցնելիս, կտրուկ շարժումներ կատարելիս՝ փռշտոց, հազ, այլևս անկախ իր կամքից չի միզարձակում:

Առանձնացվում է 3 հիմնական ուղղություն` սարքի արդյունավետ կիրառման համար՝ սեքսուալ ոլորտ, առողջական խնդիրներ, էսթետիկ ոլորտ: Դրանք երբեմն շաղկապված են միմյանց հետ:

Այն կանայք, ովքեր տարիքի ընթացքում ունեցել են սեռական շուրթերի ձևափոխում, լազերի օգնությամբ հնարավորություն ունեն շտկելու այս խնդիրն ու թարմացնելու այդ հատվածի հյուսվածքները: Այն կանայք, որոնց սեռական շուրթերը բնականից կամ ժամանակի ընթացքում տարբերվում են կամ  գեղեցիկ չեն, ևս հնարավորություն ունեն դրանք կորեկցիայի ենթարկել: Բնականից մուգ գույնի սեռական շուրթերը կարելի է նաև սպիտակեցնել: Շատ կանանց համար սա անհրաժեշտ է ու նախընտրելի: Այն կանայք, ովքեր ծննդաբերել են 1-2 անգամ, խորհուրդ է տրվում անցնել այս պրոցեդուրան: Կանայք, ովքեր կլիմաքտերիկ շրջանում են, սակայն ուզում են շարունակել իրենց սեռական կյանքն՝ առանց անհարմարությունների, կարող են վերականգնել այդ հնարավորությունը: Լազերային միջամտությունն իրականացնելուց առաջ անհրաժեշտ է անպայման հետազոտվել, եթե կա խնդիր, պետք է լիարժեք բուժվել, հետո միայն իրականացնել շտկումները:


Գեղեցկությունը որևէ սահման չի ճանաչում, այն մշտապես կատարելագործման մեջ է:


Ձեր գեղեցիկ և խնամված տեսքը վստահեք «Շենգավիթ» ԲԿ-ի բարձրակարգ մասնագետներին:


Հեռ՝ +374 77 560 560

 

Գովազդ