Պատվաստվել, թե՞ չպատվաստվել ... այս է խնդիրը. Times.am    

Լուրեր

Չէի ցանկանում խառնվել այս թեմային, բայց ինչպես տեսնում եմ՝ ստիպված եմ մի քանի բան գրել, հատկապես, երբ անգամ մասնագետների շրջանում կան լուրջ տարակարծություններ այս թեմայով, և, որ ավելի ցավալին է, էժան շոուների մեջ արդեն որերոդ անգամն է ներգրավում են երեխաներին։

Թեման ինքնին ծավալուն է և տարբեր հարցեր է ներառում, այդ պատճառով նյութս էլ ծավալուն է։ Որպեսզի խնայեմ ընթերցողիս ժամանակը, ամփոփ ներկայացնեմ պարունակությունը, թույլ տալով, որ ցանկացողը կարդա իրեն հետաքրքիր բաժինը։

Սկզբնամասում փորձել եմ հանրամատչելի բացատրել, թե ինչ բան է պատվաստումը, ինչ է իմունիտետը՝ ինչպես է զարգանում։ Հետո անդրադարձել եմ հարցին, թե արդյոք լա՞վ, թե՞ վատ բան է պատվաստում երևույթը։ Այնուհետև փորձել եմ բացատրել հանրության մոտ պատվաստումներից հրաժարվելու տենդենցի հիմնական պատճառաբանությունները, և դրանց տրամաբանական կամ ոչ տրամաբանական լինելը։ Փորձել ենք հասկանալ՝ արդյո՞ք հիմնավոր կամ անհիմն է հասարակության մտահոգությունը։ Որոշ տեղեկություններ տվել եմ կոնտրացեպտիվ պատվաստանյութերի, մասնագիտական և լրագրողական ռեսուրսներում այդ թեմայով որոշ հրապարակումների վերաբերյալ։ Բերել եմ մի քանի տեղեկություններ Հայաստանյան իրականությունից՝ գրել եմ սրանից առաջ աղմուկ հանած մի քանի օրինակների մասին, մասնավորապես՝ 2007 թվականին մասսայական պատվաստման և վերջերս Առողջապահության Նախարարության (ԱՆ) կողմից իրականացված տարօրինակ պայմաններով մի գործարքի մասին։ Այնուհետև անդրադարձ եմ կատարել վերջին օրերին լայն քննարկումների և այս նյութը գրելու առիթ հանդիսացած Գարդասիլ պատվաստանյութին։ Մասնագիտական գրականության վրա հղումներ կատարելով փորձել եմ ցույց տալ, որ մեղմ ասած հիմնավոր չեն ոմանց կողմից այն պնդումները, թե այդ նյութը բացարձակ անվտանգ է և չի պարունակում հանրության մտահոգության առիթ դարձած ռիսկերը։ Ավելին, որոշ հրապարակումներ անգամ փաստում են, որ արդարացված չի այն պնդումը, թե Գարդասիլն է հենց արգանդի վզիկի քաղցկեղը կանխելու անփոխարինելի, լավագույն միջոցը։ Այսինքն պատճառաբանությունն էլ, որով փորձում են նյութը հրամցնել՝ հիմնավոր չէ, և առնվազն տարօրինակ է նախարարության կողմից դրանց «անտեսումը»։ Հատուկ այն մարդկանց համար, ովքեր բացարձակ չափանիշ են համարում որևէ նյութի այս կամ այն երկրի պրակտիկայում կիրառելը, բերել եմ մարդկայնության դեմ ոճիրների մի քանի դասական օրինակներ, որոնք ստիպում են մտորել, որ «ամբողջ աշխարհում էդպես են անում» պնդումը դեռ բավարար պայման չէ, որ մենք էլ էդպես անենք։ Եվ վերջում, մի քանի բառով ամփոփել եմ, թե ինչ կարող է անել շարքային քաղաքացին և ինչ արժէ որ արվեր պետական կառույցների կողմից։

 

Նախ, սկսենք պատվաստում երևույթից.

 

Պատվաստումների հայտնաբերումից ի վեր, հազարավոր մարդկային կյանքեր են փրկվել։ Բոլորս գիտենք, եթե անգամ չգիտենք, էսօր դժվար չի գրականություն գտնել, և տեսնել, թե ինչպիսի համաճարակներ էին տարածված ոչ վաղ անցյալում, և ինչքան մարդկային կյանքեր էին խլում։ Սարսափելի ինֆեկցիոն հիվանդություններից շատերը հնարավոր եղավ կանխել բժշկության զարգացման շնորհիվ, ընդ որում, խոսքը վերաբերվում է ոչ միայն պատվաստանյութերին, այլ նաև այնպիսի հզոր «զենքի»՝ ինչպիսին անտիբիոտիկներն են։ Շնորհիվ պատվաստումների, հնարավոր եղավ որոշ սուր վարակներ գործնականում վերացնել, իսկ որոշներն էլ՝ դարձնել խիստ վերահսկելի։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Գովազդ