Գարդասիլ` միֆերն ու իրականությունը. Mediamax.am

Լուրեր

Հայաստանում մեկնարկել է մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման ծրագիրը:



Պատվաստումն իրականացվելու է «Գարդասիլ» պատվաստանյութով, որի հանդեպ Հայաստանում բավականին ակտիվ դիմադրություն է նկատվում՝ հիմնավորմամբ, որ պատվաստանյութն անվտանգ չէ եւ կարող է պատվաստված մարդու մոտ առաջացնել առողջության անդառնալի կորուստներ եւ անգամ մահ:

Սույն հոդվածը դիտարկում է, թե որքանով է հիմնավորված մարդկանց անհանգստությունը՝ կապված պատվաստանյութի հավանական վտանգավոր լինելու հետ եւ որոնք են տարածված անհանգստությունների սկզբնաղբյուրները։

Մահ պատվաստման պատճառո՞վ, թե՞ պատվաստումից հետո

Պայմանական առաջին մտահոգության աղբյուրը 2012  հրապարակված  «Մահ մարդու պապիլոմավիրուսի դեմ քառավալենտ  պատվաստումից հետո: Պատճառ, թե պատահականություն» հետազոտությունն է, որը կատարել են Բրիտանական Կոլումբիայի համալսարանից Քրիստոֆեր Ա. Շոուն եւ Լուսիա Տոմլենովիչը: (Christopher A. Shaw and Lucija Tomljenovic of the University of British Columbia)  

Մահացության դեպքը հետազոտողներ Քրիստոֆեր Ա. Շոուն եւ Լուսիա Տոմլենովիչը հոդվածի «արդյունքներ» բաժնում գրում են, որ մահացած աղջիկների ուղեղի հյուսվածքներից վերցված նմուշներում հայտնաբերվել է աուտոիմունային վասկուլիտ, որն առաջացել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութում առկա հակամարմիններից: Պատվաստման հակամարմինները մեծ խտությամբ հայտնաբերվել են ուղեղի արյունատար անոթներում, ինչը եւ հանգեցրել է մահվան: Հետազոտողները «եզրակացություն» բաժնում գրում են, որ իրենց  ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՄՊՎ-16L1 հակածիններ պարունակող ՄՊՎ պատվաստանյութին բնորոշ է պոտենցիալ մահացու աուտոիմունային վասկուլոպաթիաներ դրդելու ռիսկ: Հետազոտության «ծանոթագրությունների» բաժնում հետազոտողներ Քրիստոֆեր Ա. Շոուն եւ Լուսիա Տոմլենովիչը շնորհակալություն են հայտնում Դվոսկին, Լոտուս եւ Կեթլին ֆոքս ընտանեկան հիմնադրամին (the Dwoskin, Lotus and Katlyn Fox Family Foundations)  հետազոտության իրականացման համար ցուցաբերած ֆինանսական աջակցության համար:

Ովքե՞ր են Քրիստոֆեր Ա. Շոուն եւ Լուսիա Տոմլենովիչը 

Համացանցում այս անուն-ազգանունների որոնման արդյունքում հանդիպում ենք մեկ այլ հետազոտության, որը դարձյալ կատարվել է Քրիստոֆեր Ա. Շոուի եւ Լուսիա Տոմլենովիչի կողմից: Հետազոտությունը, որը Vaccine հանդեսում  տպագրվել է «Վարքային խանգարումներ երիտասարդ արու մկների մոտ ալյումինի ադյուվանտ պարունակող Գարդասիլի պատվաստանյութի ներարկումից հետո»,  2016 թվականին հետ է կանչվում պարզաբանմամբ, «որ կան լուրջ մտահոգություններ, որոնք վերաբերում են հոդվածի գիտական հիմնավորվածությանը»: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես լուրջ քննադատության է ենթարկում աշխատությունները՝ անվանելով այն «լրջագույնս խեղաթյուրված»:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ