Ոչ մի երկիր պաշտոնապես չի հրաժարվել պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից. Արմենպրես  

Լուրեր

Տեսակետը, թե որոշ երկրներ հրաժարվել են պապիլոմա վիրուսի դեմ պատվաստուﬕց, չի համապատասխանում իրականությանը:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱՆ Ա. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ տնօրեն Գայանե Մելիք-Անդրեասյանը: «Իրականությանը չհամապատասխանող տեսակետներ են առկա, թե իբր որոշ երկրներ հրաժարվել են պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում իրականացնելուց: Ճապոնիայի կառավարությունը ոչ թե հրաժարվել է պատվաստում իրականացնելուց, այլ պարզապես չի քարոզում այն: Վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ պատվաստման պատճառով ոչ ﬕ արտառոց դեպք տեղի չի ունեցել այդ երկրում: Վակցինացիայից հետո կարող են լինել որոշ կարճաժամկետ բարդություններ` տեղային ցավ, այտուց, կարմրություն, ջերմության բարձրացում»,-ասաց Մելիք-Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Ղազախստանում ևս իրականացվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման պիլոտային ծրագիր: Սակայն այնտեղ ներկայում պարզապես չունեն հնարավորություն պատվաստումը շարունակելու համար:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ