երեխայի զարգացում

Սեպտեմբերը եկավ, մայրիկների գործը բարդացավ. աշխատանքն այլեւս սպասել չի կարող, իսկ  փոքրիկին խնամող չկա:  Ի՞նչ է հնարավոր անել: Դայա՞կ փնտրել: Մի քիչ դժվար գործ է: Բացի այդ,  փոքրիկը ստիպված է լինելու ամբողջ օրն անցկացնել մեկ հոգու հետ: Ինչպե՞ս գտնել մեկին, ով պետք է փոխարինի մայրիկին: Բայց մյուս կողմից, ախր շատ փոքր է, 2 տարեկան էլ չկա:  Իսկ գուցե  մանկական կենտրո՞ն գտնել, որն ընդունում է 1-3 տարեկան փոքրիկներին:

Ավելին...  

Խաղեր 7 ամսական երեխայի համար

Երեխայի ունակությունները գնալով ավելանում են: Ժամանակն է խաղալիքների թվում ընդգրկել նաև «թասիկներ», որոնց վրա կարելի է փայտիկով թխկթխկացնել ու ձայներ ստանալ: Բայց մի մոռացեք նաև խորանարդիկները, և երկրաչափական այլ պատկերներով խաղալիքները: Դրանք երեխային սովորեցնում են տարբերակել ձևերը և չափսերը, համադրել միմյանց հետ և ստանալ մեկ ամբողջական առարկա:

Խաղեր 8 ամսական երեխայի համար

Ժամանակն է երեխային սովորեցնել «սողալ»: Նրա առջև` որոշակի հեռավորության վրա դրեք խաղալիքը և թող առանց ձեր օգնության հասնի դրան:

Խաղեր 9 ամսական երեխայի համար

Այժմ ճստիկը կարող է փորի վրա պառկած դիրքից շրջվել մեջքի վրա, կարող է համեմատել առարկաները: Հնարավոր

Ավելին...  

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 10-րդ խմբաքանակին:

Անուն:Բելլա

Հարց: Տղաս 1 տարեկան է, ունենք 7 ատամ, գտնվում ենք դեռ հանելու շրջանում: Ժամանակ առ ժամանակ կաթնամթերքին հավելում եմ կալցի Դ3: Հուշեք, խնդրեմ, մինչև 1 տարեկան խմած 1 կաթիլ վիտամին Դ-ն դեռ շարունակե՞նք խմել, թե՞ ոչ: Կանխավ  շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Բելլա, 1 տարեկանից հետո կալցիի քանակությունը կարելի է կարգավորել կերակրման ճանապարհով:

 

Ավելին...  

Ձեր փոքրիկը 3 ամսեկան է: Նա  արդեն շատ բաներ է  սովորել, նրա հետ նաև դուք:

Ձեր միջև ձևավորվել  են իրական հարաբերությունները: Երբ մտնում եք նրա սենյակ կամ  մոտենում նրա մահճակալին, նա ուրախ ժպտում է , թափահարում թաթիկները և բոլոր շարժումներով ցույց է տալիս իր հոգեվիճակը: Նա արդեն շատ բաներ հասկանում և գիտակցում է: Գիտի, որ ամենալավ տեղը  մայրիկի կամ հայրիկի գիրկն է:

Այդ իսկ պատճառով հարկ չկա նրան օրորել քնելուց առաջ, քանի որ նա կարող է դրան սովորել և սկսել անընդմեջ պահանջել, որ օրորեք:

Խորհուրդ № 1- փոքրիկին հարկավոր է գրկել  օրը մի քանի անգամ, նրան հետաքրքիր է հետևել և զննել տարբեր

Ավելին...  

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Դիտարկենք փոքրիկի շարժողական զարգացման նորման կյանքի առաջին տարում:

Նորածինը պառկած է էմբրիոնի դիրքով, որով նա հղիության ինը ամսիների ընթացքում գտնվել է մոր արգանդում: Ընդ որում , ձեռքերը սեղմված են` բռունցքների տեսքով, իսկ թևերն ու ոտքերը հոդերի մասից ծալված:

Երկրորդ ամսվա ընթացքում ի հայտ են գալիս ակտիվ շարժումներ, փոքրիկը սկսում է  ձեռքերը դեպի կողքեր

Ավելին...  

Շատ մայրիկներ իրենց փոքրիկին համեմատում են ծանոթների երեխաների հետ: Արդյունքում ոմանք կարծում են, որ նորմալ է, եթե 8 ամսական երեխան նոր միայն կարողանում է նստել կամ սկսում է կանգնել  6 ամսականում: Մինչդեռ ուշացումով բժշկին դիմելն էլ ավելի է բարդացնում իրավիճակը: Պատահական չէ, որ գոյություն ունի երեխայի հենաշարժիչ համակարգի  զարգացման մոտավոր օրացույց:

Երեխայի շարժողական կարողությունների զարգացումը կարելի է բաժանել 4 փուլի.

Ավելին...  

Շատ հաճախ մայրիկները շփոթվում եմ խաղալիքների բազմազանության մեջ: Գնում են նորանոր և թանկ խաղալիքներ, մինչդեռ փոքրիկերը դրանցով չեն խաղում:

Յուրաքանչյուր տարիքի համար գոյություն ունեն հատուկ խաղալիքներ: Որոշ բաներ կարելի է ձեռքով պատրաստել , որոշ բաներ էլ գնել:

Սկսենք կյանքի առաջին փուլից` ծնված օրվանից  մինչև 3 ամսական հասակը:

Ավելին...  

Ճիշտ է, ծնողները երբեմն չեն նկատում, բայց երեխան արագ է աճում: Նա արդեն փորձում է զրուցել` բազմաթիվ հնչյուններ արձակելով:Սկզբում թվում է, թե երեխայի ձայնը որևէ մեկին չի հասցեգրված, պարզապես իրեն դուր է գալիս այդ ձայնային վարժությունները, և նա բլբլում է հաճույքի համար:

Շուտով փոքրիկը հասկանում է, թե ինչպես կարելի է կոկորդի, լեզվի ու բերանի օգնությամբ փոխել այդ հնչյունները: Դրան  զուգընթաց` կարելի է նկատել, որ այդ հնչյունները ուշադրություն գրավելու, ծնողների հաղորդակցվելու միջոց

Ավելին...  

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Փոքրիկ արատներ

Երեխաները երբեմն ծնվում են մաշկի աննշան արատներով, որոնք անվտանգ են, բուժում չեն պահանջում ու աճին զուգընթաց անհետանում են:

Միլիաներ:  Դեմքի վրա սպիտակ, մանր բծեր են, որոնք ճարպագեղձերի խցանման հետևանք են: Մի քանի օրից անհետանում են:

Անոթային բծեր: Սովորաբար լինում են պարանոցի հետևի մասում, հոնքերի վրա ու հոնքամիջում: Մի քանի ամսից անհետանում են:

«Ելակային» խալ կամ խոռոչավոր հեմանգիոմա (բարորակ ուռուցք անոթի պատի վրա): Չափով, ձևով, գույնով նման է ելակի: Հաճախ հայտնվում է ծնվելուց մեկ օր հետո: Մի քանի շաբաթվա ընթացքում արագ աճում է, 6 ամսականում` անհետանում: Բայց եթե 

Ավելին...  

1 տարեկանում փոքրիկն  արդեն սկսում է միզամանից օգտվել:Եթե նա դա դեռ չի անում, ապա դա Ձեր մեղավորությունն է: Կատարեեք համապատասխան եզրակացություններ և փորձեք նրա սովորեցնել գիշերային միզմանը: Դուք պետք է համառություն ցուցաբերեք և լինեք համբերատար: Հարկավոր չէ ժամերով փոքրիկին նստեցնել միզամանին` դա ոչնչի չի հանգեցնի: Հիշեք, նա միզելու կարիք ունենում է հիմնականում միևնույն ժամական` քնելուց անմիջապես առաջ կան հետո: Օգտվելով այս գիտությունից` մշակեք  «զուգարակի գիաֆիկ»:

Ավելին...