երեխա

Գաղտնիք չէ, որ ծնողները ցանկանում են ապահովել իրենց փոքրիկին լավագույնով` այդ թվում և նորաձև ու որակյալ հագուստով: Սովորաբար մանկական  հագուստից խոսելիս առաջնային են համարվում որակը, ամրությունը, սակայն վերջերս ավելի ու ավելի շատ ծնողներ կարևորում են արտաքին տեսքը և գրավչությունը: Բնականաբար, այս տենդենցը իր տեղն է գտել նաև մանկական նորաձևության գարուն-ամառ 2013 հավաքածուներում:

Այս սեզոնում նորաձև են ճերմակի երանգները: Սակայն, ինչպես հայտնի է, ծնողները խուսափում են փոքրիկներին ճերմակ զգեստ

Ավելին...  

Պլաստիլինով խաղերը միշտ էլ եղել են ամանահայտնիները բոլոր ժամանակներում: Մեր օրերում փոքրիկի համար  կարելի է ընտրել պլաստիլիններ, որոնք շատ փափուկ են ու որոնցով հաճելի է խաղալ: Դրան ավելացրեք ծեփելու համար հատուկ տախտակ ,  Ձեր երևակայությունը  և վստահ եղեք, որ  փոքրիկի համար երեկոները երբեք  ձանձրալի չեն լինի:

Խաղ №1. Կերակրենք ծիտիկին

Խաղի համար անհրաժեշտ է փոքրիկին ծանոթ  ցանկացած թռչունի նկար:  Ձեր նպատակն է սովորեցնել 

Ավելին...  

Դեռ մեկ շաբաթ առաջ Ձեր փոքրիկը բոլորին անխտիր ժպտում էր, բայց այժմ հանկարծակի փոխվել է ու խուսափում է անծանոթներից: Մի անհանգստացեք: Փոքրիկը պարզապես սովորում է տարբերակել հարազատներին օտարներից: Վախն անծանոթներից  սկսվում է մոտավորապես ութ ամսական հասակից, հաճախ հանկարծակի: Փոքրիկը շրջվում է օտար մարդուց, բռնվում է մայրիկից, թաքցնում է դեմքը մոր գրկում: Իր պահվածքով նա  ասում է «Մոտ մի արի», և միայն հարազատները կարող են հանգստացնել նրան:

Պատճառները

Նման վարքի պատճառները մինչև վերջ դեռևս բացահայտված չեն: Սակայն գիտնականները համամիտ են, որ օտարներից

Ավելին...  

Ամենօրյա մերսումը`փոքրիկի առողջության գրավական

Մերսեք փոքրիկի գլուխը

Փոքրիկի գլուխը մերսել սկսելուց առաջ անպայման խորհրդակցեք մանկաբույժի հետ: Նորածին փոքրիկի գանգոսկրը դեռ փափուկ է և գլխին պետք է զգույշ դիպչել: Գլխի մերսումները մանկաբույժի հետ խորհրդակցելուց հետո կարող եք սկսել, երբ արդեն գանգոսկրը պնդացել է:

Ավելին...  

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխային դաստիարակելու ծեծի մեթոդները կարող են մեծացնել մտավոր զարգացման խնդիրների հավանականությունը:

«Երեխային  եւ ոչ մի տարիքում չի կարելի ենթարկել ֆիզիկական պատժի»,-ասում է Կանադայի Մանիտոբայի համալսարանի դոկտոր  Թրասի Աֆիֆին, որը նոր հետազոտության հեղինակն է:

2012-ի հուլիսին հրապարակված հետազոտության համար կանադացի գիտնականները վերլուծել են  2004-2005 թթ. 35 000

Ավելին...  

Իմ հարշքի անունը Անրի է: Նա 1 տարեկան  2 ամսական է:

Շատ է սիրում պարել, խաղալ ջրերի հետ: Նա շատ համով և խելացի բալիկ է: Ես շնորհակալ է Աստծուց, որ պարգևեց ինձ իմ բալիկին:

Արդեն սկսել է իր ձեռքով ուտել: Ես ինձ շատ ուրախ և երջանիկ եմ զգում, երբ ամեն օր մի նոր շարժում կամ մի նոր բան է փորձում ասել կամ անել:  Իսկ առաջին բառը, որ ասել է փոքրիկս, «մայրիկ»-ն է եղել:

Շատ է սիրում մի հարց տալ՝ Էտ ինչ ա: Ամեն մի նոր բան տեսնելիս

Ավելին...  

Մինչ  հայրիկը զբաղված է ընտանիքի նյութական ապահովմամբ, փոքրիկը ժամանակի հիմնական մասն անցկացնում է մայրիկի հետ: Հայրիկը փոքրիկի հետ կարող է ժամանակ անցկացնել կամ երեկոյան կամ էլ հանգստյան օրերին: Ինչպե՞ս անել, որ փոքրիկն անհամբերությամբ սպասի հայրիկի վերադարձին: Հարկավոր է երեկոյան և հանգստյան օրերի  ժամանակը, որ հայրիկն ու փոքրիկը միասին են անցկացնում, հագեցնել հետաքրքիր խաղերով:

Ահա մի քանի խաղեր, որոնք հայրիկը կարող է խաղալ ինչպես փոքր տարիքի  մանկիկի հետ,

Ավելին...  

Մայր արջը քոթոթների հետ իր համար պտտվում էր անտառում,գնում ու գալիս էր իր գնացած տեղերով, հատապտուղներ էր հավաքում, խոտ արածում….

Քոթոթները երկուսն էին` քույր ու եղբայր,նրանք կռվախաղ էին տալիս իրար հետ, գլորվում խոտերում, ընկնում իրար ետևից: Եղբայրը,ում անունը Արչուկ էր, շատ հետաքրքրասերն էր:Մեկ-մեկ քիթը խոթում էր այս ու այնտեղ. մտնում էր  թփերի տակ,աչքը գցում էր  ծառերի վերևներին:Երբ թփերի տակ բան էր փնտրում, քույրը`Մարչուկը, մտածում էր, թե եղբայրը պահմտոցի է խաղում իր

Ավելին...  

Քանի դեռ երեխան չի սովորել խոսել, լացը շրջապատող մարդկանց ազդանշան տալու և նրանց հետ շփվելու վստահելի միջոց է:

Սովորաբար երեխան լաց է լինում ոչ առանց պատճառի: Օրինակ, եթե նա քաղցած է, նա կսկսի լալ և լացը կընդհատի միայն այն դեպքում, եթե նրան կերակրեն կաթով, բայց եթե կաթի փոխարեն այլ բան հրամցվի, օրինակ, քաղցր ջուր, մրգահյութ, ծծակ, նա լացը կընդհատի միայն կարճ ժամանակով: Երեխան կարող է լալ լողանալիս ջրի տաքությունից, կարող է լալ ուժեղ ձայնից, կտրուկ լույսից և պաղ ձեռքերով իրեն հպվելուց: Երեխայի լացը տարբեր պարագաներում արտահայտվում է տարբեր

Ավելին...