մանկապարտեզներ

Հասցե Հ/Ա Ա-3 թաղ.,Աճառյան 16

Հեռախոս +374-10-73 31 50

Խմբերի քանակը 6

Երեխաների քանակը 183

Աշխատակազմ 29

1981թ. Հարավ-Արևմտյան Ա-3 թաղամասում միաժամանակ կառուցվեց 4 մանկապարտեզ, որոնցից մանկապարտեզը պատկանում էր Կաթի կոմբինատին։ մանկապարտեզը շրջապատի ամենագրավիչ, կանաչապատ ու բակային խաղեր ունեցող շենքն էր։ 1998թ. ՀՀ Կառավարության որոշման համաձայն, մսուր-մանկապարտեզը հանձնվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի ենթակայութ

 

Հասցե Անդրանիկի 91

Հեռախոս +374-10-74 67 00

Խմբերի քանակը 12

Երեխաների քանակը 400

Աշխատակազմ 33

Երևանի հ. 96 նախադպրոցական ուսումնական հաստատությունը հիմնադրվել է 1986 թվականին։ Հիմնադրվել է որպես թիվ 313 մսուր-մանկապարտեզ, 2004 թվականից` ՙՀեքիաթ՚ համալիր-մանկապարտեզ, 2010 թվականից անվանափոխվել է հ.96 ՆՈՒՀ-ի։ Երևանի հ. 96 նախադպրոցական ուսումնական հաստատությունում շուրջ 30 մանկավարժներ` բարձրագույն և միջին մասնագիտական կրթությամբ, ուսուցանում են երեխաներին ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված կրթադաստիարակչական համալիր ծրագրով, կազմակերպում են երեխայի գործունեությունը նրա տարիքային և ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան։

ՆՈՒՀ-ը ունի իր ավանդույթները , իր միջոցառումներով, ցերեկույթներով, խաղ-զվարճալիքներով,հանդես-վիկտորինաներով, տոնահանդեսնեով, ցուցադրական պարապմուքներով հարուստ մանկավարժական պատմությունը։ ՆՈՒՀ-ը այժմ աշխատում է բոլոր 12 տարիքային խմբերով; ընդունելությունը կատարվում է հերթագրման սկզբունքով 2-6 տարեկան երեխաների համար, համապատասխան փաստաթղթերի, տնօրենի և ծնողի /կամ նրա օրինական ներկայացուցչի/ մինչ կնքված պայմանագրի համաձայն։

ՆՈՒՀ-ում կազմակերպվում են կրթական լրացուցիչ ծառայություններ, որոնք տարբեր տարիքային խմբերում անցկացվում են օրվա II կեսին, կամավոր սկզբունքվ։ՆՈՒՀ-ը իր գործունեության 25 տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի, գովասանագրերի, մրցանակների։

 

Հասցե Զորավար Անդրանիկի թաղամաս (նախկին Բ-1 զանգված)

Հեռախոս +374-10-741870

Խմբերի քանակը 5

Երեխաների քանակը 190

Աշխատակազմ 24

1983 թվականի նոյեմբերին Երևան քաղաքի ՀԱԲ-1 նոր թաղամասում հիմնադրվեց հ.305 մ/մ-ը ,որը հետագայում վերանվանվեց հ.95:

Բոլորս պիտի սիրենք, շատ սիրենք մեր երեխաներին, չէ որ վաղը մենք նրանցով ենք շրջապատված լինելու:ՈՒրեմն արժանի սեր տանք նրանց, որ սեր ստանանք։

 

Հասցե Անդրանիկի133/3

Հեռախոս +374-10-72 02 91

Խմբերի քանակը 6

Երեխաների քանակը 170

Աշխատակազմ 32

1983թ.-ին Շահումյանի շրջանում իր մանուկ դռները բացեց թ. 303 մսուր-մանկապարտեզը։

Կարճ ժամանակում տիպային այս կառույցը ի շնորհիվ հիմնադիր տնօրեն Իզոլդա Գիգաուրիի շրջապատվեց հրաշք այգով , ուր իրենց տեղը գրավեցին վեց գեղեցիկ տաղավարներ և երկու լողավազան։ Իսկ շենք –շինությանը կից վեր բարձրացավ փակ լողավազանը։ Մսուր -մանկապարտեզը նախատեսված է 350երեխայի սպասարկման համար։

 

Հասցե Զորավար Անդրանիկի թաղամաս, Րաֆֆու 69.

Հեռախոս +374-10-740390

Խմբերի քանակը 8

Երեխաների քանակը 264

Աշխատակազմ 40

Հիմնադրվել է1982 թվականին։Առաջին տնօրենը եղել է Ռիմա Սարգսյանը։Ներկայիս սաների 80 տոկոսի ծնողներն իրենք են այս մանկապարտեզի սաներ են եղել։ Մեկ տարի անց 30-ամյակը բոլորող մանկապարտեզն ունի արդեն ձեւավորված ավանդույթներ, որոնց շրջանակներում ամենատարբեր միջոցառումներ են կազմակերպվում ու մանկապարտեզի սաների առօրյան էլ ավելի բովանդակալից դարձնում ։ Երեխաները ոչ միայն երգել, պարել, արտասանել են սովորում, այլ նաեւ ծանոթանում են հայկական ավանդական տոներին, դրանց դերին, իմաստին ու բովանդակությանը։ Տարբեր սպորտլանդիաներ եւ ֆիզկուլտ-տոներ ենք անցկացնում, նշում առողջության օրը, բերքի տոնը, Տյարընդառաջն ու Սուրբ Զատիկը։ Դե իսկ հունիսի 1-ը` երեխաների պաշտպանության օրը նշվում է մեծ շուքով մանկապարտեզի բակում` բոլոր խմբերի սաների մասնակցությամբ։Ամեն տարի յուրովի եւ նորովի ենք նշում Երեւանի օրը` որպեսզի երեխան դեռ մանկուց սովորի իր պատմությունը, սովորի սիրել եւ պաշտպանել իր քաղաքը, իր հայրենիքը։ Միջոցառումներն կազմակերպվում եւ անցկացվում են բազմափորձ եւ այս ասպարեզում դեռ իրենց առաջին քայլերն անող դաստիարակների համատեղ աշխատանքի շնորհիվ։ Տարիներին փորձին գումարվում են նոր մոտեցումներն ու նոր շունչը, դաստիրակաների միմյանց սովորեցնելու եւ միմյանցից սովորելու պատրաստակամությունը եւ արդյունքում մեր սաները ստանում են ավելին, համարձակ յուրացնում նորը, գեղեցիկը, բարին։Թիվ 93 մսուր-մանկապարտեզում մենք մեր սաներին նաեւ գեղագիտական կրթություն ենք տալիս, սովորեցնելով զգալ ու գնահատել գեղեցիկը։ Բոլոր միջոցառումների թե ձեւավորումը թե հագուստները պատրաստվում են մեր դաստիարակների օգնությամբ։ Ունենք նաեւ դաստիարակների երգչախումբ։ Պարի եւ ֆիզկուլտուրայի մասնագետներն օգնում են երեխաներին հավատալ իրենց ուժերին, ռուսերենի եւ անգլերենի պարապմունքների օգնությամբ փորձում ենք մանկուց մեր սաների մեջ դաստիարակել սերը ոչ միայն առ հայրենի լեզու ու մշակույթ այլ նաեւ հետաքրքրություն առ օտար լեզուներ եւ օտար մշակույթին հաղորդակցվելու հնարավորություն։ Իսկ սա պարզ անհրաժեշտություն է 21-րդ դարում։ Մանկապարտեզում մշտապես լինում են բաց-դասեր տարբեր պարապմունքներից, երեք ամիսը մեկ դաստիարակները խմբերում կազմակերպում են ցուցահանդեսներ, ուր ցուցադրվում են երեխաների կերպարվեստային աշխատանքները։

 

 

Հասցե Ա-1 թաղամաս, Սվաճյան փող.

Հեռախոս +374-10-727471

Խմբերի քանակը 12

Երեխաների քանակը 140

Աշխատակազմ 22

Երևանի հ92 նախադդպրոցական ուսումնական հաստատությունը /նախկիանում` 288 համալիր-մանկապարտեզ:Նուհ-ը այսօր նոր շունչ ու թարմություն է ստացել։Վերանորոգվել են 4 խմբասենյակներ,4 սանհանգույցներ բարեկարգվել և նկարազարդվել են միջանցքները, դարձել ջերմ ու կանչող։

Այսօր նուհ է հաճախում 140 երեխա։Նրանց առօրյան կազմակերպում, հետաքրքիր ու բովանդակալից են դարձնում իրենց գործին նվիրյալ մանկավարժները։Այստեղ անց են կացվում բազմազան միջոցառումներ, մրցույթներ, հանդեսներ։Կրթադաստիարակչական համալիր ծրագրին զուգահեռ`երեխաները սովորում են նաև ռուսաց լեզու։

Այսօր գործում է նուհ-ի մեկ մասնաշենքի մի մասը միայն։

 

Հասցե Հովնաթանի փող., 11 շենք(այժմյան Անդրանիկի փողոց)

Հեռախոս +374-10-732311

Խմբերի քանակը 6

Երեխաների քանակը 176

Աշխատակազմ 30

Երևանի թիվ 279 մսուր-մանկապարտեզը հիմնադրվել է 1976թ-ին։ Հիմնադիր տնօրեն է աշխատել Ռիմա Սարգսյանը։ Մանկապարտեզի շենքը տիպային է` ընդհարձակ բակով, կանաչ տարածքներով, վերանորոգված տաղավարներով, ոռոգման ցանցով և գեղեցիկ ծաղկանոցով։

Մանկապարտեզը նախկինում գործել է 5 խբով, այժմ` 6։ Վերանորոգվել է 2 խմբասենյակ, 2 սանհանգույց, նկարազարդվել են երաժշտության և ֆիզկուլտ դահլիճները, միջանցքները և բուժկետը։ Մանկապարտեզի սաները գտնվում են հոգատար և բարեկիրթ աշխատակիցների ձեռքերում։

 

Հասցե Հարավ-Արևմտյան Ա-2 թաղամասի Օհանովի 45

Հեռախոս +374-10-728140

Խմբերի քանակը 7

Երեխաների քանակը 216

Աշխատակազմ 4

Երևանի հ.89 նախադպրոցական ուսումնական հաստատությունը, որը նախկինում թիվ 266 մսուր-մանկապարտեզ է կոչվել:Մսուր-մանկապարտեզը շահագործման է հանձնվել 1973թ. մայիս ամսին:

Առաջին տնօրենը եղել:

ՆՈՒՀ- ի շենքը տիպային է, նախատեսված է 12 խմբի համար, գործում է 7 խումբ, երեխաների ցուցակային թիվն է` 215:

Հոգաբարձուների խորհրդի կազմը`

1. Բագրատունյան Սուսաննա

2. Գալստյան Անուշ

3. Գալստյան Գայանե

4. Վարդանյան Ալլա

5. Բաբայան Սլավա

 

Հասցե Արարատյան 1-ին զանգված, Կուրղինյան փողոց

Հեռախոս +374-10-773560

Խմբերի քանակը 6

Երեխաների քանակը 100

Աշխատակազմ 17

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին №241 մսուր-մանկապարտեզն է, որը հիմնադրվել է 1967 թ-ին: Այստեղ աշխատում են մանկավարժական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներ, հոգատար և սրտացավ մարդիկ, որոնց ջանքերի շնորհիվ մանկապարտեզը դարձել է բարեկարգ ու հարմարավետ, ունի կանաչապատ ու գեղեցիկ բակ,ծաղկազարդ պտղատու այգի: Այգու ծառերի խնամքով զբաղվում են ինչպես մանկավարժներն, այնպես էլ երեխաները, որոնցից յուրաքանչյուրն ունի այդտեղ իր անվանական ծառը, իսկ ոռոգման ջրի բացակայության պատճառով ստեղծվել է ծառերը մանկապարտեզի սաների կողմից դույլերով ջրելու ավանդույթը: Ունենալով մեծ մանկավարժական պատասխանատվություն և գիտակցելով երեխայի ձևավորման գործում լայն աշխարհայացքի կարևորությունը ՝ մանկապարտեզի կոլեկտիվը ընդլայնում է ուսումնական հաստատության աշխարհագրական սահմանները, կազմակերպելով երեխաների համար բազմաբնույթ միջոցառումներ, հետաքրքիր և ճանաչողական էքսկուրսիաներ: Բացի այդ մանկապարտեզի սաներն ունենում են շատ հանդիպումներ կրթության և երեխաների դաստիարակության ոլորտի տարբեր հայտնի մարդկանց հետ, այդ թվում ՝ կոմպոզիտորների, դերասանների և այլ մշակութային գործիչնեի՝ ստանալով նրանցից բարի մաղթանքներ: Վերջին նմանատիպ միջոցառումներից մեկը, որին մասնակցեցին մանկապարտեզի ավագ խմբի սաները, ծառատունկն էր, ինչի շրջանակներում տեղի ունեցավ երեխաների և քաղաքապետ Կարեն Կարպետյանի ջերմ հանդիպումը: Ղեկավարվելով ՀՀ ԿԳՆ համալիր ծրագրով ու առաջադրվող չափորոշիչներով՝ մանկական այս հաստատությունը լավագույնս է կազմակերպում իր սաների կրթադաստիարակչական աշխատանքները:

Հրավիրում ենք համագործակցության Ձեզ ` հարգարժան խնողներ , բարերարներ հովանավորներ :

 

Հասցե Երևան, Հ/Ա Բ-2 թաղ.

Հեռախոս +374-10-724051

Խմբերի քանակը 3

Երեխաների քանակը 95

Աշխատակազմ 15

Երևանի համար 87-նուհ-ը կառուցվել է 1985 թվականին Հարավարևմտյան Բ-2 թաղամասում: Այսօր Երևանի համար 87-նուհ-ը ունի երեխաների ուրախ և անհոգ առօրյան կազմակերպելու բոլոր հնաևավորությունները։ Նուհ-ի շենքը գազաֆիկացված է, լուսավոր խմբասենյակները ու դահլիճը` վերանորոգված։ Մանկավարժական համակազմը ամբողջապես համալրված է արհեստավարժ մասնագետներով: Նրա ղեկավարած մանկապարտեզը հայտնի է իր բարի ավանդույթներով` նպատակ ունենալով կրթել և հայեցի դաստիարակել մեր մատաղ սերնդի մատղաշ ծիլերին, որոնք մեր ապագան են, գալիքի պայծառ օրը։