սեքս

Խորհուրդեր` ինչպես հաղթահարել սեռական խնդիրները

  • Եթե հեշտոցում ունեք ցավեր, ապա կարող եք օգտագործել հատուկ քսուք-լուբրիկատ
  • Առաջին անգամ, երբ Ձեզ մոտ առաջանա սեքսով զբաղվելու ցանկություն, ավելի լավ է ամեն դեպքում մինչև վերջ չգնալ, բավարարվել քնքշանքներով, որպեսզի անցումը սեռական կյանքին հետզհետե կատարվի
  • Ընտրեք այնպիսի դիրք, որ Դուք զգաք նվազագույն անհարմարություն: Լինելով վերևում` Դուք կկարողանաք կառավարել հաճախականությունը և խորությունը
Ավելին...  

Դուք կարող եք սեքսով զբաղվել, երբ զգաք, որ երկուսդ էլ պատրաստ եք: Շատերը կարծում են, որ գինեկոլոգների թույլտվությունից հետո է միայն կարելի վերականգնել  ինտիմ կյանքը: Չնայած շատերն էլ այն կարծիքին են, որ պետք է  սեքսով զբաղվել նախքան  գինեկոլոգին այցելելը, որպեսզի հետո հնարավոր լինի քննարկել անհանգստացնող խնդիրները, եթե, իհարկե, դրանք լինեն:

Վերջիվերջո, ամեն բան կախված է Ձեր և Ձեր զուգընկերոջ անհատական հատկանիշներից:  Կան զույգեր, որոնք ծննդաբերությունից մեկ ամիս անց սկսում են սեքսով զբաղվել, իսկ մեծամասնությունը ՝ 2-3 ամսվա ընթացքում:  Ոմանք սպասում են 6 ամիս, երբեմն` մեկ տարի: Այսինքն` հստակ ժամանակ սահմանված չէ:

Ավելին...  

Եթե հղիությունն ընթանում է առանց բարդությունների, եւ բժիշկը գոհ է ձեր առողջական վիճակից, ապա, իհարկե, կարելի է սեքսով զբաղվել ընդհուպ մինչեւ ծննդաբերություն: Սեռական ակտը ձեր երեխային չի կարող վնասել: Հավանական է, որ օրգազմից հետո զգաք, թե ինչպես է ձեր փոքրիկը շարժվում: Մի անհանգստացեք, դա ձեր սրտի բաբախման հաճախականության նկատմամբ երեխայի բնական արձագանքն է:

Հղիության 14-րդ շաբաթից սկսած հոգնածության, սթրեսի եւ սրտխառնուքի պատճառով կնոջ մոտ սեռական ցանկությունը

Ավելին...  

Երեխա սաղմնավորելու համար լավագույն դիրքերի թեմայով լուրջ գիտական ուսումնասիրություններ երբեք չեն կատարվել: Սակայն առողջ դատողությունը հուշում է, որ միսիոներական դիրքը (տղամարդը՝ վերեւից) լավագույն տարբերակն է, քանի որ սեռական օրգանն այդ ընթացքում ամենախորն է թափանցում, եւ սերմնահեղուկը հեշտությամբ հասնում է արգանդի վզիկին: Նրանց համար, ովքեր ցանկանում են երեխա սաղմնավորել, սիրով զբաղվելու ժամանակ կարելի է օգտագործել նաեւ «տղամարդը հետեւից» դիրքը, երբ կինը պառկած է փորին կամ կանգնած է ծնկա-արմունկային դիրքով. այդ կերպ նույնպես

Ավելին...  

Հղիության նորմալ և բնականոն ընթացքի դեպքում կանայք կարող են շարունակել ապրել սեռական ակտիվ կյանքով և սեռական հարաբերություններ ունենալ անգամ մինչև ջրերի հեռանալը: Սեռական ակտը չի վնասի մայրիկի արգանդում գտնվող փոքրիկին, քանի որ վերջինս պաշտպանված է, իսկ ընկերքն  էլ արգանդի վզիկը հերմետիկ է դարձնում և պաշտպանում պտղին  բազմապիսի վիրուսներից:

Եթե սեռական հարաբերությունների պատճառով կինն ունենում է  արգանդի հարաբերական կծկումներ, ապա անհանգստանալու առիթ չկա. դրանք ժամանակավոր են և անվնաս:

Սակայն կան դեպքեր, երբ անհրաժեշտ է  կարգավորել սեռական ակտիվությունը, երբեմն էլ զերծ մնալ սեռական հարաբերություններ ունենալուց` պայմանավորված հղիության ընթացքով:

Ավելին...  

Կարող եմ հղիանալ, եթե պահպանակը շատ ամուր նստի:

Սա շատ թյուր կարծիք է`հիմնված այն մտայնության վրա, թե որքան նեղ է պահպանակը, այնքան մեծ  է հավանականությունը, որ  այն կպատռվի եւ սպերմատոզոիդները դուրս կթափվեն: Այդուհանդերձ, ավելի հավանական է, որ  շատ նեղ պահպանակը պատռվի հենց սեքսի ժամանակ: Պահպանակն օգտագործելիս

Ավելին...  

Կարող եմ հղիանալ, եթե սեքսը լինի դաշտանային ցիկլի ընթացքում

Այո, հնարավոր է, անգամ եթե արյունը շարունակվում է: Դուք կարող եք հղիանալ,  անգամ եթե սեքսը օվուլյացիայից 5-6 օր առաջ է: Սպերմատոզոիդը կնոջ օրգանիզմում ապրում է  մինչեւ 5 օր, այնպես որ օվուլյացիայից առաջ էլ ունեցած սեքսը կարող է ավարտվել հղիությամբ:

Կարող եմ հղիանալ, եթե օրգազմ չեմ ապրել

Ավելին...  

Կարող եմ հղիանալ, եթե կրծքով կերակրում եմ

Այո, միանգամայն հնարավոր է: Կրծքով կերակրելիս հավանական է, որ օվուլյացիա տեղի չունենա, բայց դա երաշխիք չի տալիս, որ  չեք հղիանա: Չի բացառվում, որ օվուլյացիա տեղի ունենա անգամ այն ժամանակ, երբ դուք կրծքով կերակրում եք եւ դաշտանային ցիկլն էլ բացակայում է: Փաստորեն, կերակրող մայրն էլ պետք է հղիությունը

Ավելին...  

Մասնագետները խորհուրդ են տալիս սեքսով զբաղվել .

  • ոչ շատ հաճախ, ոչ հազվադեպ` նախընտրելի է օրը մեջ, այլ ոչ թե շաբաթը մեկ անգամ
  • օպտիմալ է դաշտանային ցիկլի սկսելուց  հետո 10-րդ օրվանից սկսած մինչեւ մեկ շաբաթ:

Որպեսզի բարձրացնեք հղիանալու հավանականությունը, պետք է մտածեք` ինչպես անել, որ հնարավորինս շատ սպերմատոզոիդ մուտք գործի օրգանիզմ:

Ավելին...  

Բացի սեռական ցանկությունից, հղիի ինտիմ կյանքը  կարգավորվում է նաև հղիության ընթացքի բժշկական պարամետրերով: Սեռական հարաբերությունները հակացուցված  են հետևյալ դեպքերում.

  • Եթե կա հղիության ընդհատման վտանգ, այսինքն արգանդի  մկանների տոնուսը բարձր է: Նման դեպքում սեռական հարաբերությունները կարող են վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ:  Սեռական ուղիներից արյունոտ արտադրության դեպքում ևս սեռական հարաբերությունները հակացուցված են:
  • Եթե պլացենտան ( ընկերքը) առաջադիր վիճակում է, երբ պլացենտան փակում է ելքը արգանդից: Այս դեպքում սեռական հարաբերությունը կարող է դառնալ պլացենտայի պոկման և
Ավելին...