Հղիության սրտխառնոցը հաղթահարելու 17 միջոց -մաս 1

Հղիության ընթացքում կինը ստիպված է լինում որոշ սահմանափակումներ մտցնել իր կյանքում: Շատ դեղեր եւ դեղամիջոցներ են հակացուցված հղիության ժամանակ: Եվ սա այն դեպքում, երբ հղիության առաջին եռամսյակում սրտխառնոցը փչացնում է անգամ մայրանալու ուրախությունը: Ահա, թե ինչ կարող ենք առաջարկել.

  1. Մեղրը խառնեք տաք ջրի մեջ ու խմեք
  2. Ինչ-որ բան ծամեք՝ գազար, խնձոր, կաղամբ
  3. Տանը պատրաստած խրթխրթան ձողիկներով զվարճացրեք ձեզ
  4. Լոռամրգի (клюква) ու թթու խաղողի հյութ պատրաստեք. կարող եք նաեւ շաքարավազ ավելացնել, բայց ավելի արդյունավետ է թթու տարբերակը
  5. Կոճապղպեղի (имбирь) եւ կիտրոնի հյութն առավոտյան սրտխառնոցի դեմ լավագույն միջոց է
  6. Շատ կանայք են պնդում, որ պաղպաղակը շատ է օգնում
  7. Մի մոռացեք, որ պետք է շատ քնել. հղիության ընթացքում պետք է սովորականից ավելի երկար քնել, հատկապես եթե սրտխառնոց ունեք
  8. Chophytol դեղամիջոցը, որը միանգամայն բնական հիմքեր ունի եւ դեղատներում վաճառվում է առանց դեղատոմսի,կարող է պետք գալ ծայրահեղ դեպքերում

 

Աղբյուրը՝ geniuspregnancy.com