Երբ Լենկ-Թեմուրը գալիս հասնում է Արաքսի ափը, դեռ գետը չանցած` նրան ներկայանում է Մեհրի անունով մի իշխան և ասում. «Լենկ-Թեմուրն ապրած կենա, եկել եմ քեզ ծառայեմ»: Թեմուրի հարցին, թե ինչով նա կարող է ծառայել իրեն, իշխանը պատասխանում է. «Քանի Խոտ գյուղի գլխին գտնվող վանքի մեծ զանգը կա, դու չես կարող գրավել այս երկիրը, թշնամուն հեռվից տեսնելուն պես հնչեցնում են այդ զանգը և ժողովրդին հանում նրա դեմ:
Փոքրիկիս հայրենիքը
Փոքրիկիս հայրենիքը
Բագրատունիների արքայատոհմ
Բագրատունիների արքայատոհմն ու թագավորությունը հիմնադրել է Աշոտ Ա Մեծը: Մինչև թագադրումը նա եղել է Հայոց սպարապետ, ապա Արաբական խալիֆայությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը:
Մայիսի 9-ը հաղթական օր է հայության համար
Սիրելի փոքրիկ, իսկ դու գիտե՞ս, որ այսօր ողջ հայության համար եռակի, ինչու ոչ, անգամ քառակի տոն է:
Մայիս ամիսը հայերիս համար հաղթանակների ամիս է: Հաղթական օրերից մեկն էլ մայիսի 9-ն է:
Ուղիղ 69 տարի առաջ՝ 1945 թվականի մայիսի 9-ին, ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը: Ֆաշիստական Գերմանիայից մեր հայրենիքը պաշտպանելու համար 600
Հայաստանը` հայ պատանու աչքերով
Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձը առիթ դարձավ, որ բոլորն, անկախ տարիքից, մտորեն Հայաստանի ներկայի, անցյալի ու ապագայի մասին: Այսօր «Իմ Փոքրիկը» ներկայացնում է պատանի Վահագն Քյուրքչյանի մտորումները Հայաստանի մասին:
«Մեր հայոց պատմության դասընթացներից մենք շատ բան գիտենք մեր անցյալի մասին:
Ունեցել ենք բազում թագավորներ, երբեմն հաղթել, երբեմն էլ պարտվել ենք, եղել ենք լավ ու վատ դրության մեջ: Եվ ի վերջո հասել ենք նրան, որ այսօր ազատ, անկախ երկիր ենք:
Այսօր ես քիչ, թե շատ գոհ եմ մեր երկրից, ճիշտ է, մենք քարտեզի վրա շատ փոքր ենք երևում, բայց կարևորը` որ դեռ ապրում ենք հայի անվան տակ: Եվ ես հուսով եմ, որ ապագայում ավելի լավ է լինելու»:
Կարող եք «ԻմՓոքրիկին» ուղարկել նաև Ձեր երեխաների` Հայրենիքի ու նրա ապագայի մասին մտորումները: Դրանք ևս կտեղադրվեն կայքում:
Ռուբինյանների արքայատոհմ
11-14-րդ դարերում Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մերձափնյա հատվածում՝ Կիլիկիայում, հիմնադրվեց և զարգացավ հայոց միջնադարյան վերջին պետականությունը:
Արտաշեսյանների արքայատոհմ
Արտաշես արքան, որն իրեն ներկայացնում էր որպես Երվանդունիների արքայատոհմի սերունդ, իրականում հիմնադրել է նոր թագավորություն, որն իր անունով կոչվել է Արտաշեսյան:
Առաքելոց վանք
Առաքելոց վանքն ու գյուղատեղին գտնվում են ՀՀ Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) (նախկին Կունեն) գյուղից մոտավորապես 3 կմ դեպի արևմուտք, Կունեն գետի երկու կողմերում:
Առաքելոց գյուղատեղը եղել է շատ հին ավան, բայց աճել է 9-13-րդ դարերում` Բագրատունիների ու Զաքարյանների շրջանում, և ավերվել թուրք-պարսկական պատերազմների ժամանակ:
Տաթևի վանք
Տաթևի վանքը, որը մատենագրական աղբյուրներում հանդիպում է նաև Ս. Եվստաթեոս առաքյալի ուխտ անունով, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում, Որոտան գետի վտակի անդնդախոր ձորի աջափնյա եզերքին: Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով: Ըստ Ստեփանոս Օրբելյանի, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է IV դ., ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ: VIII դ. վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Այստեղ են բերել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից` «Աստվածամուխ սուրբ Նշանը», ս. Հովհաննեսի, ս. Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, ս. Գրիգոր Ա Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը: