Sidebar

«Ձվարանի կիստան պե՞տք է վիրահատել, թե ոչ». «Իմ Փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

«Իմ Փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները  Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյանը:

Միլենա 

Հարց: Բարև Ձեզ: Արդեն չորս տարի է՝ամուսնացած եմ, ունեմ 3 տարեկան աղջիկ: Ուզում եմ երկրորդն ունենալ: Իմ արյան ռեզուսը 2 բացասական է ,ամուսնունս՝ 2 դրական, աղջկաս արյունը ևս բացասական է: Երկրորդ հղիության ընթացքում կարո՞ղ է խնդիրներ առաջանան: Նշեմ, որ առողջական խնդիրներ չունեմ:

Պատասխան

Բարև Ձեզ, Դուք կարող եք հղիանալ: Երկրորդ հղիության ընթացքում՝ որոշակի ժամկետներում, պետք է կատարել հակառեզուրսային հակամարմինների տիտրի որոշում: 

 

Լիա

Հարց: Բարև Ձեզ: Հարգելի բժիշկ, մեկ ամիս չկա, ինչ ամուսնացել եմ: Սեռական հարաբերություն ունենալուց հետո պարբերաբար արյունային արտադրություն է լինում ,իսկ սեռական հարաբերությունն ուղեկցվում է թեթև ցավով: Նորմա՞լ է դա: Եթե՝ ոչ, ապա ի՞նչ պետք է անեմ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան

Բարև Ձեզ, խորհուրդ եմ տալիս այցելել գինեկոլոգին,որպեսզի անցնեք մասնագիտական զննում՝ հասկանալու խնդրի պատճառը: Հնարավոր է, որ Ձեր գանգատները պայմանավորված լինեն որոշակի միկրոտրավմաներով:

Աննա

 

Հարց: Բարև Ձեզ: Երեկ ամուսնուս հետ ունեցել եմ չպաշտպանված սեռական ակտ՝ սերմնաժայթքումով: 4 օրից ինձ մոտ պետք է սկսվի դաշտանային ցիկլը:  Ցանկանում էի իմանալ՝ ինչքան է հղիանալու հավանականությունը:

Պատասխան

Բարև Ձեզ, եթե այդ ցիկլի ընթացքում և մինչ այդ պաշտպանվել եք հակաբեղմնավորիչ որևէ մեթոդով, ապա հղիանալու հավանականությունը քիչ է: 

 

Աննա

Հարց: Բարև Ձեզ: Ինչի՞ հետևանք կարող է լինել շագանակագույն արյունը դաշտանի ժամանակ:

Պատասխան

Բարև Ձեզ: Հնարավոր է, որ Ձեր գանգատը էնդոմետրիոզի կլինիկական ախտանշան լինի, խորհուրդ ենք տալիս անցնել մասնագիտական բուժզննում:

 

Մանե

Հարց: Բարև Ձեզ: 5 տարի առաջ կորցրի առաջին երեխայիս, ունեի վիրուս (հերպես և ցիտոմեգալովիրուս). ստացա բուժում և միայն 2 տարի անց կարողացա հղիանալ: Հիմա ունեմ երկու տարեկան առողջ բալիկ: Արդեն մտածում եմ երկրորդին ունենալու մասին: Ասացեք, խնդրեմ, հնարավո՞ր է, որ ինձ մոտ կրկին լինեն վիրուսներ, թե՞ոչ: Եվ ինչի՞ց են այդ վիրուսներն առաջանում: Շնորհակալություն:

Պատասխան

Բարև Ձեզ, կրկնվելու հավանականություն կա, ուստի խորհուրդ ենք տալիս հղիության պլանավորումից առաջ անցնել բոլոր համապատասխան բուժհետազոտությունները: Իսկ Ձեր նշած վիրուսները սեռավարակներ են, որոնք առաջանում և փոխանցվում են սեռական ճանապարհով:

 

Անի

Հարց: Բարև Ձեզ: Աջ ձվարանիս վրա հայտնաբերել են 26 մմ կիստա: Վտանգաո՞ր է արդյոք: Նախապես շնորհակալություն:

Պատասխան

Բարև Ձեզ, ցանկալի է իմանալ Ձեր տարիքը և կիստայի բնույթը: Կան ֆունկցիոնալ բնույթի կիստաներ, որոնք ինքնուրույն անցնում են, և կան կիստաների տեսակներ, որոնց առկայության դեպքում ցուցված է վիրահատություն: