Նախածննդյան շրջան

Սկսենք գոտկատեղից, որի վրա հղիության հետքերն ավելի տեսանելի են, հատկապես,  եթե ավելորդ քաշի խնդիր չեք ունեցել:  Նման փոփոխությունները պայմանավորված են արգանդի լայնացմամբ կամ էլ նախորդ հղիության ժամանակ կոնքի լայնացմամբ:  Դա նաև կարող է նշանակել քաշի ինտենսիվ ավելացում: Տվյալ պատագայում ցանկալի է վերլուծել ձեր սննդացանկը:  Հնարավոր է, որ Դուք օգտագործում եք ավելորդ կալորիաներ կամ անառողջ սնունդ: Հիշեք, , որ Ձեր նպատակն է ոչ թե ավելորդ կիլոգրամների կորուստը, որը կարող է վտանգավոր լինել, այլ առողջ սնունդը:

Հղիության ընթացքում փորը պահանջում է շատ ուշադրություն, քան նախկինում: Այն պարզ  պատճառով, որ

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Վզիկային անբավարարություն

Հղիության ժամանակ արգանդի վզիկը փակ է յուրահատուկ խցանով: Երբեմն արգանդի վզիկը սկսում է ժամանակից շուտ լայնանալ, հատկապես դա լինում է 3-րդ կամ 4-րդ ամիսներում: Այս վիճակը կոչվում է ցերվիկալ (վզիկային) անբավարարություն: Արգանդի վզիկի ցանկացած լայնացումը կարող է վեջանալ ամնիոտիկ հեղուկի արտահոսքով և արդյունքում առաջանալ վիժում: Եթե ձեզ մոտ ախտորոշվել է վզիկային անբավարարություն, ապա անհրաժեշտ է կատարել արգանդի վզիկի կարում` «սերկյաժ»: Կարերը հանվում են ծննդաբերությունից 1-2 շաբաթ առաջ:

Արտարգանդային հղիություն

Այդ ախտաբանությունը կոչվում է նաև էկտոպիկ, երբ էմբրիոնը սկսում է զարգանալ արգանդի սահմաններից դուրս, հաճախ ֆալոպյան փողում: Եթե

Երրորդ ավարտական եռամսյակում հղիությունը կլինի արտահայտված, բայց չնայած դրան պետք է լավ տեսք ունենալ:

Կարևոր է, որ շրջազգեստի եզրը հասնի ձկնամկանի կեսին, հակառակ դեպքում կդիտվեք հակաէսթետիկական:

Ստիպված կլինեք թարմացնել պահարանը` գնելով մի քանի հագուստ հատուկ հղիների համար:

Սպիտակեղեն

Սպիտակեղենը պետք է կարված լինի բնական կտորներից և բավարարի հղի և կերակրող կնոջ բոլոր պահանջները:

Ձեռք բերեք մի քանի կրծկալներ հատուկ հղի և կերակրող կանանց համար, որոնք լավ կպահեն կուրծքը, կունենան լայն բրետելներ և կկոճկվեն դիմացից:

Նման ձևի կրծկալները` լայն գոտով և բարձր բաժակներով, նկատելի կփոքրացնեն ճնշումը կրծքավանդակի մկանների վրա:

Հղիության թեստի դրական արդյունքը երջանկություն է ցանկացած կնոջ համար: Եվ գրեթե բոլորն  անհամբեր են իմանալու  երեխայի սեռը  նախքան ուլտրաձայնային հետազոտությունը: Ահա այստեղ օգնության են  գալիս  ժողովրդական  մեթոդները, որոնք կիրառել են մեր նախնիները: Իհարկե, պետք չէ մոռանալ, որ այս մեթոդները գիտական հիմնավորում չունեն և ճշգրիտ արդյունք չեն երաշխավորում:

Ըստ սեռի որոշման ժողովրդական մեթոդի`տղա է, եթե .

Գլխացավը հղիության ամենահաճախ հանդիպող ուղեկիցներից է: Ըստ վիճակագրական տվյալների` ամեն հինգերորդ ապագա մայրիկ տառապում է գլխացավից: Սա կարող է պաթոլոգիական տարբեր վիճակների մասին վկայել:

Գլխացավը կարող է լինել առաջնային, երբ պայմանավորված է այլ հիվանդության ընթացքով և երկրոդային, երբ գլխացավը հիմնական հիվանդության ախտանշաններից է:

Պատճառները

Հիմնականում գլխացավի պատճառ է միգրենը: Սա նյարդային հիվանդություն է, որը սովորաբար զարգանում է երիտասարդ տարիքում, դրսևորվում է հաճախակի գլխացավի նոպաներով,  տեսողության և աղեստամոքսային համակարգի  խանգարումներով:

Միգրենի դեպքում ցավում է գլխի կեսը, այն ուղեկցվում է  սրտխառնուքով և փսխուքով:

Միգրենի նոպայի պատճառ կարող է լինել.

  • Սննդային գործոնը. քաղցը, սննդի մեջ այնպիսի մթերքենրի օգտագործումը, ինչպիսիք են պանիրը, շոկոլադը, ցիտրուսները և կարմիր գինին

Հղիության ընթացքում կինը ստիպված է լինում որոշ սահմանափակումներ մտցնել իր կյանքում: Շատ դեղեր եւ դեղամիջոցներ են հակացուցված հղիության ժամանակ: Եվ սա այն դեպքում, երբ հղիության առաջին եռամսյակում սրտխառնոցը փչացնում է անգամ մայրանալու ուրախությունը: Ահա, թե ինչ կարող ենք առաջարկել.

  1. Երբեմն դրական ազդեցություն է ունենում լողավազանը

Ասում են`անունը փոխում է անգամ մարդու ճակատագիրը: Հաճախ ծնողներն իրենց նորածնին անվանակոչում են տատիկ-պապիկների անուններով` չմտածելով անգամ, որ հետագայում այդ անունը կարող է դառնալ ժամանակավրեպ ու ծաղրուծանակի  պատճառ լինել:

Եթե չեք կողմնորոշվում` ինչ անուն ընտրել ձեր փոքրիկի համար, քանի դեռ նա ձեր փորիկում է, օգտվեք մեր բացատրական ուղեցույցից:

“Ա” տառով սկսող աղջկա անուններ

ԱԻԴԱ- ճնճղուկ /հուն./, պարգև, նվեր /արաբ./
ԱԼԻՆԱ-գեղեցկուհի,արաբական ԱԼԻ անվան իգական տարբերակն է, համ. ԱԼԲԻՆԱ, ԱԴԵԼԻՆԱ, ԵԼԵՆԱ


Ապահով
է արդյոք սեքսը հղիության ընթացքում

Կանանց մեծ մասը, ովքեր ունենում են նորմալ հղիություն, կարող են շարունակել սեռական հարաբերությունները  մինչեւ անգամ երկունքից առաջ: Մի մտահոգվեք, Դուք երբեք չեք վնասի  Ձեր փոքրիկին սիրով զբաղվելիս: Ամնիոտիկ պարկը և արգանդի ուժեղ մկանները կպաշտպանեն Ձեր բալիկին. բացի այդ լորձաթաղանթը, որն արգանդի վզիկը հերմետիկ է դարձնում,  պաշտպանում է բազմապիսի վիրուսներից:  Եթե սեռական հարաբերությունների պատճառով Դուք ունենաք արգանդի հարաբերական կրճատում, ապա անհանգստանալու առիթ չունեք. դրանք ժամանակավոր են ու անվնաս:

Այլ հոդվածներ …