Ինչպես է պատահում, որ կինը երկվորյակ է ծնում - 2

Ախտորոշումը

Հեշտ է ախտորոշվում հղիության 2-րդ  կեսում: Արգանդն իր չափերով լինում է ավելի մեծ և չի համապատասխանում հղիության չափին: Որովայնի շրջագիծը մոտ  100սմ և ավելի է: Շոշափվում են 3 և   ավելի խոշոր մասեր /2 գլուխ, 2 հետույք/ և մեծ քանակով մանր մասեր: Պտղի սրտի զարկերը լսվում են տարբեր կետերում, տարբեր ռիթմով և հաճախականությամբ: Ախտորոշումը հաստատվում է էխոսկոպիկ քննությամբ:

Պտուղների դիրքը, դրությունը, առաջադրությունը

Մեծ տոկոսով երկու պտուղներն էլ լինում են երկայնաձիգ դրության: Սակայն կարող են լինել`

մեկ երկայնաձիգ, մյուսը միջաձիգ, կամ երկուսն էլ կարող են լինել միջաձիգ դրության: Երկու պտուղներն էլ կարող են լինել գլխային կամ կոնքային առաջադրությամբ կամ մեկը` գլխային, մյուսը` կոնքային առաջադրությամբ:

 

Շատ վտանգավոր է, երբ առաջին պտուղը լինում է կոնքային առաջադրությամբ, իսկ երկրորդը` գլխային առաջադրությամբ, երբ երկուսի գլուխները կարող են շղթայվել: Այս դեպքում ինքնուրույն ծննդաբերություն հնարավոր չէ:

 

Շարունակությունը կարդացեք հաջորդիվ

Նյութը հավաքեց Անի Ասատրյանը

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ