Հղիության սթրես. ինչպես հաղթահարել

Մասնագետներն ասում են, որ հղիությունը սթրես է, որը պետք է  զգուշորեն հաղթահարել: «Ծննդաբերության ցավը տրավմա է հասցնում մորը, և ինքը կարծես չի հասցնում գիտակցի, թե իր հետ ինչ է կատարվել»,- բացատրում է հոգեբան Իրինա Բաղդասարյանը:

Ըստ հոգեբանի` ամեն մի նոր երևույթի ընկալումը մարդու կողմից սթրես է: Իգական սեռի ներկայացուցիչները, լինելով ավելի զգացմունքային, փոփոխությունները  շատ ավելի խորությամբ և հոգեկան ընդվզումներով են ընդունում: Հոգեբանի խոսքով` ամուսնությունը իր թարս և շիտակ կողմերով, օրիորդի ստատուսից կնոջ ստատուսի անցում կատարելն  է:

 

 

«Սթրեսում գտնվողին օգնելու համար  նախ պետք է հասկանալ` ինչից է սթրեսը: Եթե տվյալ անձը պատրաստ չէ մայրության, պետք է  հոգեպես պատրաստես, իսկ եթե տրավմայի հետևանք է, դրա դեմ պետք է աշխատել , որպեսզի  գիտակցի` ինչ է կատարվել իր հետ»:

ԼԻԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՆԻ ԱՍԱՏՐՅԱՆ