Դեմքի և պարանոցի մաշկի խնամքը հղիության ընթացքում-5

Կիտրոնի թրջոցներ

Բոլորին հայտնի է կիտրոնի սպիտակեցնող հատկությունը: Թրջոցի պատրաստման համար քամեք մեկ կիտրոնի հյութը, ավելացրեք մեկ ճաշի գդալ մեղր: Այդ լուծույթը կարելի է պահել սառնարանում մինչև մեկ շաբաթ: Պատրաստված լուծույթում թրջեք անձեռոցիկը և դրեք դեմքին: 15-20 րոպեից անձեռոցիկը հանեք և լվացվեք գոլ ջրով:

Դիմակ կիտրոնի հյութից, կաթից և դրոժից

Պիգմենտային հետքերի անցկացման համար օր ու մեջ օգտագործում են կիտրոնի թրջոցներ մեղրով և դիմակ կիտրոնի հյութով, կաթով և դրոժով: Եթե շատ պեպեներ ունեք, օգտակար է ամեն օր լվացվել բողկի հյութով` խառնված ջրի հետ 1:1

հարաբերությամբ:

Դիմակի պատրաստման համար 25 գրամ դրոժը լուծեք մեկ ճաշի գդալ կաթի մեջ: Հետո ավելացրեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ և լավ խառնեք: Դրեք դիմակը դեմքին 20 րոպեով: Վերջում լվացեք դիմակը տաք ջրով և շփեք դեմքը մաղադանոսի եփուկի սառույցով: Երկու ճաշի գդալ տորևները եռացրեք 30 մլ. ջրում:  Սառեցրեք, քամեք մանր քամիչով:

Հղիներին և կերակրող մայրերին հակացուցված են հատուկ սպիտակեցնող կրեմները: Դրանք կարող են պարունակել դեղորայքային լրացումներ, քիմիական հավելումներ, որոնք կարող են վտանգավոր լինել պտղի և երեխայի համար:

Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց, Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան,

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Դեմքի և պարանոցի մաշկի խնամքը հղիության ընթացքում-1

Դեմքի և պարանոցի մաշկի խնամքը հղիության ընթացքում-2

Դեմքի և պարանոցի մաշկի խնամքը հղիության ընթացքում-3

Դեմքի և պարանոցի մաշկի խնամքը հղիության ընթացքում-4