Հղիության սկզբում մարմնի ջերմությունը փոքր-ինչ բարձրանում է, որը չի պահանջում բուժում:
Հոգնածություն
Հղիությունը կարող է ունենալ տարբեր ազդեցություն. որոշ կանայք հղիության ընթացքում իրենց շատ լավ են զգում, մյուսները ունենում են որոշ թուլություն: Խոշոր կանայք ավելի հեշտ են տանում ծանրաբեռնվածությունը, քան փոքր մարմնակազմությամբ կանայք: Հոգնածությանը պետք է լուրջ վերաբերվել: Անհրաժեշտ է ավելի հաճախ ընդմիջել աշխատանքը, եթե հնարավոր է` ոտքերը բարձրացնել: Եթե հոգնածությունը շարունակվում է 2 և ավելի շաբաթ, անհրաժեշտ է դիմել բժշկի:
Սակավարյունություն
Հոգնածությունը կարող է լինել սակավարյունության նշաններից մեկը: Սովորաբար հեմոգլոբինի մակարդակը արյան մեջ իջնում է
Սպիտահոսություն
Հղիության ընթացքում մեծանում է սպիտահոսությունը` հեշտոցային արտադրությունը սեռական ճեղքից: Եթե արտադրությունը ուղեկցվում է քորով, այնուհետև վատ հոտով, անհրաժեշտ է դիմել բժշկի և կատարել քսուքի քննություն: Անհրաժեշտ է առավոտյան և երեկոյան կատարել արտաքին լվացում: Ներլվացումներ խորհուրդ չի տրվում, քանի որ դրանք կարող են մեծացնել վաղաժամ ծննդաբերության ռիսկը:
Շարունակելի
Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց
Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան