5 մթերք, որ նվազեցնում է սեռական ցանկությունը

Եթե ցանկանում եք հնարավորինս արագ հղիանալ, պետք է նախեւառաջ թույլ չտաք, որ նահանջի սեռական ցանկությունը: Քչերը գիտեն, որ սնունդը կարող է ազդել սեռական ցանկության վրա ինչպես դրականորեն, այնպես էլ հակառակը: Հետեւաբար պետք է մանրախնդիր լինել նաեւ սննդի ընտրության հարցում:

Ահա թե որ սննդատեսակներին պետք է ուշադրություն դարձնեք

1. Կովի կաթից պատրաստված պանիր

Առաջին տեղում կովի կաթից պատրաստված պանիրն է: Այն պարունակում է հակաբիոտիկներ եւ հորմոններ, որոնք ավելացնում են էստրոգենը, պրոգեստերոնը եւ տեստոստերոնը, ինչի արդյունքում փոխվում է հորմոնալ բալանսը:

2. Սոդա

Երկրորդ տեղում գազավորված զովացուցիչ ըմպելիքն է:

3. Ապխտած սնունդ

Ապխտած կերակուրը կարող է իմպոտենցիա առաջացնել շատ աղ պարունակելու պատճառով:

4. Չիփս եւ ֆրի

Ֆրին եւ չիփսը օքսիդատիվ վնաս են հասցնում  մարմնի բջիջներին ու հյուսվածքներին` խոչընդոտելով հորմոնների բնականոն կարգավորումը:

5. Սուրճ

Սուրճը նույնպես բացասական ազդեցություն է ունենում: Այս խմիչքը կարող է վտանգել նաեւ երիկամների աշխատանքը:

Սեռական ցանկության անկմանը կարող են նպաստել նաեւ այլ հանգամանաքներ ու հիվանդություններ: Կարիեսը, շաքարային դիաբետը, գիրացումը, ջրազրկումը եւ ոսկրային զանգվածի կորուստը կարող է նվազեցնել սեռական ցանկությունը: Դրանց պատճառով անկում է ապրում սերոտոնինի մակարդակը, որը օրգանիզմում ապահովում է լիբիդոն եւ լավ տրամադրությունը:

 

Աղբյուրը` geniuspregnancy.com