Երբ պլանավորել հղիությունը աբորտից հետո

Աբորտից հետո հղիությունը հնարավոր է արդեն 2-3 շաբաթ անց: Սակայն աբորտին անմիջապես հաջորդած հղիության պարագայում բարդությունների հավանականությունը մեծ է: Աբորտի դեպքում հաճախ արգանդի վզիկը վնասվում է, բարակում է ներքին շերտը: Դա կարող է վիժման պատճառ դառնալ, իսկ ծննդաբերության ժամանակ արգանդի վզիկի պատռվածք կարող է առաջանալ:

Անկախ աբորտի պատճառներից, կնոջ օրգանիզմին ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս

հղիություն չպլանավորել առնվազն հաջորդող  վեց ամիսների ընթացքում:

 

Ինչո՞ւ աբորտից անմիջապես հետո հղիանալը ցանկալի չէ

Աբորտից հետո կանանց մոտ կարող են հորմոնալ խնդիրներ առաջանալ, ինչն էլ կարող է վտանգել հաջորդ հղիության պահպանումը:

Բացի այդ, աբորտից հետո արգանդի ներսում նորմալ բջիջների փոխարեն սպիներ են ձևավորվում, ինչպես վերքից հետո՝ մաշկի վրա: Դրանք ամբողջությամբ լավանում են առնվազն կես տարի անց: Եթե էմբրիոնը կպնի դեռևս չլավացած սպիից, այն ավելի դանդաղ կզարգանա, քանի որ սպին թույլ չի տա նրան լավ սնվել:

Ռեզուս կոնֆլիկտի վտանգ

Եթե կնոջ արյունը ռեզուս բացասական է, ապա աբորտը կարող է հետագա հղիությունների ժամանակ ռեզուս կոնֆլիկտի պատճառ դառնալ: Հնարավոր ռեզուս կոնֆլիկտը բացառելու համար աբորտից հետո կնոջը ներարկվում է անտիռեզուս իմունոգլոբուլին:

Նյութն ըստ  mama.ru կայքի