10 սկզբունք` լավ հայր լինելու համար-մաս 1

Հետ ծննդյան շրջան

1.Հարգեք ձեր երեխաների մորը

Ամենակարեւոր բանը, որ կարող է անել հայրիկը առաջին հերթին, երեխայի մորը հարգելն է: Անգամ եթե դեռ ամուսնացած չեք, միեւնույն է շատ կարեւոր է, որ  հարգեք ու աջակցեք  ձեր երեխաների մորը: Երբ փոքրիկը տեսնում է, որ մայրիկը հարգված է, նա ենթագիտակցորեն հավատում է, որ ինքը սպասված էր:

2.Ժամանակ անցկացրեք փոքրիկի հետ

Որքան շատ ժամանակ անցկացնեք փոքրիկի հետ, այնքան նա կհասկանա, թե որքան կարեւոր եք իր համար: Դա, իհարկե,

1.Հարգեք ձեր երեխաների մորը

Ամենակարեւոր բանը, որ կարող է անել հայրիկը առաջին հերթին, երեխայի մորը հարգելն է: Անգամ եթե դեռ ամուսնացած չեք, միեւնույն է շատ կարեւոր է, որ  հարգեք ու աջակցեք  ձեր երեխաների մորը: Երբ փոքրիկը տեսնում է, որ մայրիկը հարգված է, նա ենթագիտակցորեն հավատում է, որ ինքը սպասված էր:

2.Ժամանակ անցկացրեք փոքրիկի հետ

Որքան շատ ժամանակ անցկացնեք փոքրիկի հետ, այնքան նա կհասկանա, թե որքան կարեւոր եք իր համար: Դա, իհարկե, զոհաբերություն էլ է նշանակում: Երեխաներն այնքան արագ են մեծանում, որ բաց թողնված հնարավորությունը կարող է ընդմիշտ կորած համարել:

3.Վաստակեք ձեզ լսելու իրավունքը

Շատ հաճախ հայրիկները խոսում են փոքրիկի հետ միայն այն ժամանակ, երբ նա որեւէ բան սխալ է արել:  Դրա համար էլ  երեխաները, որպես կանոն, նեղվում ու խառնվում են իրար, երբ մայրիկն ասում է` հայրիկն ուզում է խոսել քեզ հետ: Զրուցեք փոքրիկի հետ, երբ նա դեռ շատ փոքր է: Այդպես նա դժվար պահերին ավելի ճիշտ կկողմնորոշվի ինչպես վարվել: Ժամանակ գտեք ու լսեք նրան, թող նա կիսվի իր խնդիրներով ու մտքերով:

4. Կարգ ու կանոն հաստատեք սիրով

Բոլոր փոքրիկները ուղղորդման եւ կարգուկանոնի կարիք ունեն: Բայց դա պետք է արվի ոչ թե որպես պատիժ, այլ որպես խելամիտ սահմանափակում:  Հիշեցրեք ձեր փոքրիկին իրենց վարքի հետեւանքների մասին եւ  ցանկալի պահվածքի դեպքում խրախուսեք փոքր նվերներով:  Այն հայրիկները, որոնք կարգուկանոն են հաստատում հանգիստ ու հավասարակշիռ մթնոլորտում, ակամայից մատնում են իրենց սերը` փոքրիկին:

5.Օրինակ ծառայեք

Հայրիկները երեխաների համար ամենալավ օրինակն են: Դստրիկը, որը ժամանակ է անցկացնում սիրալիր փոքրիկի հետ, մեծանում է գիտակցմամբ, որ ինքն արժանի է հարգանքի: Եվ հենց այդ գիտակցմամբ էլ հետագայում ամուսին է փնտրում:  Հայրիկները կարող են սովորեցնել որդիներին ազնվություն, պատասխանատվություն եւ շատ ու շատ դրական հատկանիշներ: Աշխարհը բեմ է, որի վրա հայրիկն ամենագլխավոր դերերից մեկնէ  խաղում:

Շարունակելի

 

Աղբյուրը` http://fatherhood.ohio.gov