Արգանդի միոման և հղիությունը

Վերարտադրողական փուլ

Վերջերս առավել հաճախ է արգանդի միոմա հայտնաբերվում հղիների մոտ: Պատճառները մի քանիսն են. նախ միջին վիճակագրական ծննդկանի տարիքն է աճել, և երկրորդ՝ կատարելագործվել են ախտորոշման եղանակները:

Ինչպես է միոման ազդում հղիության վրա

Բեղմնավորում

Միոմայի առկայության դեպքում բեղմնավորման դժվարությունները պայմանավորված են հետևյալ գործոններով՝ արգանդափողերի

Վերջերս առավել հաճախ է արգանդի միոմա հայտնաբերվում հղիների մոտ: Պատճառները մի քանիսն են. նախ միջին վիճակագրական ծննդկանի տարիքն է աճել, և երկրորդ՝ կատարելագործվել են ախտորոշման եղանակները:

Ինչպես է միոման ազդում հղիության վրա

Բեղմնավորում

Միոմայի առկայության դեպքում բեղմնավորման դժվարությունները պայմանավորված են հետևյալ գործոններով՝ արգանդափողերի ճնշվածությամբ,  որը դժվարացնում է սպերմատոզոիդների  տեղաշարժը,  և դաշտանային ցիկլի խանգարմամբ:

Միոման ինքնին չի համարվում անպտղության պատճառ, սակայն, եթե անպտղության որևէ այլ պատճառ չկա, միոմայի հեռացնելը զգալիորեն կբարձրացնի հղիանալու հավանականությունը: Իհարկե, սա վերաբերում է մինչև 12 շաբաթական հղիության չափս ունեցող միոմաներին:

Իսկ եթե միոման մեծ է և դեֆորմացնում է արգանդի խոռոչը, այն հեռացնելուց հետո վերարտադրողական ֆունկցիայի պահպանումը դժվար է, մանավանդ որ նման վիրահատությունը կարող է ուղեկցվել արյունահսությամբ, երբ ստիպված հեռացնում են արգանդը:

Հղիության առաջին եռամսյակը

Լուրջ բարդություն է առաջանում այն դեպքում, երբ միոման կապ ունի պլացենտայի (ընկերքի) հետ: Բացի այդ, նշանակություն ունի նաև հանգույցների  չափսը ( մանր հանգույցներ ունեցող կանանց  մեծամասնության մոտ հղիության ընթացքում բարդություններ չեն առաջանում):

Արգանդի միոմա ունեցող կանանց մոտ հաճախ վիժում է տեղի ունենում:

Պատճառները

  • Արգանդի կծկումների հաճախացումը (միոմայի քայքայման հետևանքով առաջանում են պրոստոգլանդներ, որոնք առաջացնում են հարթ մկանաշերտի, այդ թվում և արգանդի մկանների կծկումներ),
  • Արգանդում արյան շրջանառության խանգարումը,
  • Նեյրոէնդոկրին խանգարումները,
  • Քրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունները:

Հղիության երկրորդ և երրորդ եռամսյակ

Համարվում է, որ  միոմայի առկայության դեպքում մեծ է վաղաժամ ծննդաբերության և վիժման  վտանգը: Սա պայմանավորված է արգանդում  երեխայի համար ազատ տարածքի կրճատմամբ միամատոզ հանգույցների պատճառով, ինչպես նաև արգանդի կծկումների հաճախակիացմամբ:

Որքան մեծ է միոմայի չափսը, այնքան մեծ է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը: Մեծ նշանակություն ունի միոմայի դիրքը և պլացենտայի հետ կապի առկայությունը:

Մեծ չափսի միոման ազդեցություն է ունենում պտղի աճի և զարգացման վրա:  Մեծ միոմաներ ունեցող կանայք առավել հաճախ  ծնում են փոքր քաշով երեխաների:

Նյութն ըստ medportal.ru կայքի

 

Կարդացեք նաև`

Արգանդի միոմա. պատճառներն ու բուժումը

Գովազդ