Անպտղությունը դեռևս դատավճիռ չէ. ևս մեկ ընտանիք ճաշակեց ծնող լինելու բերկրանքը: Շենգավիթ բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետների շնորհիվ երիտասարդ ընտանիքն այսօր  լիակատար երջանիկ է:

«Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ևս մեկ ընտանիքում մանկան ճիչ լսվեց: Տասը տարվա անպտղությունից հետո ամուսինները երկվորյակներ են ունեցել`աղջիկ և տղա: Փոքրիկներին անվանակոչել են Գարիկ և Մելանյա:

«Արագիլ» բարեգործական հիմնադրամի օգնությամբ «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության» կենտրոնում 9 տարվա անպտղությունից հետո Լիանան մայրացավ: «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի» տնօրեն, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Սուսաննա Ուռումյանի ջանքերի շնորհիվ գրանցվել է երկար սպասված հղիությունը։

ՀՀ առաջին տիկին, Վերարտադրողական բժշկության «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանն   այցելեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնում  «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ ծնված զույգ փոքրիկներին:

10 տարվա անպտղություն ունեցող զույգը բուժումներ էր ստացել տարբեր բժշկական կենտրոններում, բայց ապարդյուն: Տղամարդու մոտ առաջին աստիճանի օլիգոզոոսպերմիա էր ախտորոշվել (սերմնահեղուկի մեջ սպերմատոզոիդների քանակի նվազում): 

Հուսահատված զույգը դիմում է «Շենգավիթ» ԲԿ-ի  «Մարդու վերարտադրողական առողջության  կենտրոն»-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանին` ներարգանդային սերմնավորման ևս մեկ փորձ անելու համար: 

Այլ հոդվածներ …

Գովազդ