9 տարվա անպտղությունից հետո Անուշը մայրացավ 

Հաջողության պատմություններ

9 տարի բազմաթիվ կլինիկաներ դիմելուց հետո Անուշը դիմեց «Շենգավիթ» ԲԿ։

Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուլտոլոգ Քրիստինե Խուդավերդյանի շնորհիվ, ինչպես նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում Անուշին հաջողվեց հղիանալ։ Իսկ հղիության ամբողջ ընթացքը հսկեց և կեսարյան հատումն իրականացրեց մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը։

Այսօր արդեն  երջանիկ ծնողներն իրենց շնորհակալությունն են հայտնում թե՛ «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինությանը, թե՛ հոգատար բուժանձնակազմին, թե՛ իրենց բժիշկներին։

Ամենամեծ գոհունակությունն ու գնահատականը Անուշի և նրա ամուսնու երջանկությունից շողացող աչքերն են։

Անհնարին ոչինչ չկա, եթե կա ցանկություն և պրոֆեսիոնալ մոտեցում։

 

Գովազդ