3 կգ քաշով ծնված փոքրիկ Աշոտը ծանրամարտի աշխարհի ոսկե մեդալակիր հայրիկի ձեռքերում ամենամեծ հաղթանակն է:
Անվասալյակ օգտագործող չեմպիոն Հարություն Մխիթարյանի և Սուսաննայի ընտանիքը շուրջ չորս տարի երազում էր ընտանիքի համալրման մասին: Նրանց իրենց երազանքի իրականացման հարցում աջակցեց «Association HAY-ի «Հայ Մանուկ ծրագիրը», իսկ անպտղության խնդրի լուծումը վստահվեց «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնին»:
Խնդրի լուծման համար անհրաժեշտ էր դիմել օժանդակ տեխնոլոգիաների կիրառմանը: Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանը արտամարմնային բեղմնավորման առաջին փորձից գրանցեց Սուսաննայի երկար սպասված հղիությունը: Հղիության ընթացքը հեշտ չէր, և այն վստահվել էր «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանին, իսկ կեսարյան հատումն իրականացրեց մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Սարգսյանը:
Թիմային արդյունավետ աշխատանքի արդյունքում ծնվեց երիտասարդ ընտանիքի ամենամեծ հաղթանակը՝ Աշոտը:
Աղբյուրը՝ «Շենգավիթ» ԲԿ