«Շենգավիթ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 2022 թվականի արդեն 5-րդ զույգը։
5 տարվա անպտղությունից հետո «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանի օգնությամբ գրանցվեց սպասված հղիությունը։ Զույգերը՝ Անահիտը (2400գրամ) և Դավիթը ( 2650գրամ ), միանգամայն առողջ են
Փոքրիկները ծնվել են կեսարյան հատման ճանապարհով` մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի և նեոնատոլոգ Նաիրա Հարությունյանի անմիջական օգնությամբ։
Անահիտը, Դավիթը և մայրիկն արդեն տանն են։