Գեղեցիկ լինել հնարավոր է՝ առանց օրը գեղեցկության սրահներում անցկացնելու: «Գեղեցիկ մայրիկ» խորագրի ներքո այսօր «Իմ փոքրիկ»-ն առաջարկում է դեմքի մաշկը թարմացնող, խոնավեցնող ու սնուցող դիմակների բաղադրատոմսեր:

Բոլոր ժամանակներում կանայք ցանկանում են լինել գեղեցիկ, խնամված, ունենալ ձիգ ու սլացիկ մարմին։ Իսկ ի՞նչ է հարկավոր անել՝ այս արդյունքին հասնելու համար։ Իհարկե, պետք է մարզվել: Երևանում գործող Lady zone մարզասրահների ցանցում կարող են մարզվել միայն կանայք, ընդ որում՝ այն հարմարեցված է նաև այն կանանց համար, որոնք ունեն երեխաներ: Մարզասրահներում գործում է երեխաների անկյուն, որտեղ հոգատար դայակները հետևում են փոքրիկներին մինչև մայրիկը մարզվում է։ Այս անգամ «Իմ փոքրիկ»-ը զրուցել է  Lady zone մարզասրահների ցանցի պատասխանատու Նարինե Միրզոյանի հետ՝ պարզելու՝ ինչ ծառայություններ է մարզասրահն առաջարկում իր այցելուներին:

«Գեղեցիկ մայրիկ» խորագրի ներքո «Իմ փոքրիկ»-ն այսօր կներկայացնի մաշկը երիտասարդացնող մի քանի դիմակ։ 

Բանանով դիմակ 

Բանանով դիմակները սնուցող հատկություններ ունեն։ Այս միրգը պարունակում է մի շարք վիտամիններ, որոնք օգնում են մաշկը պահել թարմ։ Բացի այդ, այս միրգն ունի մանրաթելային կառուցվածք և հիանալի միջոց է զգայուն մաշկի համար։ 

Բանանով պատրաստված դիմակները հատկապես օգտակար են չոր և պիգմենտավորված մաշկի համար։ Նման դիմակները շատ հեշտ են պատրաստվում։ 

Այսպես, վերցնում ենք 1 բանան, ավելացնուշ 2 ճ. գդ. յուղալի սերուցք եւ 1 ճ. գդ. մեղր։ Ստացված զանգվածը քսում ենք դեմքին եւ լվանուշ 15 րոպե հետո։ Կարելի է նաեւ օգտագործել մեկ այլ տարբերակ. կես բանանին ավելացնում ենք ձիթապտղի յուղ եւ ձվի դեղնուց։ Յուղոտ մաշկի համար վերջին երկու բաղադրիչը փոխարինեք սպիտակուցով եւ կիտրոնի հյութով։ 

Դեմքի համար նախատեսված կապույտ կավ 

Դեմքի համար նախատեսված կապույտ կավն օգնում է ավիտամինոզի, ծակոտիների աղտոտվածության, մաշկի պիգմենատավորման, պզուկների եւ սեւ կետերի առկայության դեպքում։ Նման պարագաներում կապույտ կավը հակաբորբոքային եւ մաքրող միջոց է։

Դիմակը պատրաստելու համար պետք է. վերցրեք 3 ճ.գդ. կապույտ կավ, նույնքան մանրացված վարսակաշիլա եւ մի ամբողջ գդալ մեղր ու կիտրոնի հյութ։ Կապույտ կավը կարելի է օգտագործել նաեւ առանց այլ բաղադրիչների՝ միայն ջրում լուծելով։ Սնուցող դիմակներ պատրաստելու համար ավելացնում են նաեւ դեղնուց եւ ձիթապտղի յուղ։

Ցանկացած տարիքում դեմքի մաշկը պետք է խնամել, ուստի այսօր որոշել ենք Ձեզ ներկայացնել տան պայմաններում պատրաստվող դեմքի մաշկը խոնավեցնող դիմակների մի քանի բաղադրատոմս:

Որպեսզի դիմակը լինի առավել արդյունավետ, այն պատրաստեք՝ պահպանելով բոլոր կանոնները: Մի շտապեք և օգտագործեք բոլոր բաղադրիչները: Այն ավելի լավ կազդի, եթե քսելուց առաջ մաշկը մի քիչ մերսեք կամ լվանաք տաք ջրով:

Այլ հոդվածներ …