Տնային պայմաններում պատրաստվող քսուք, որը կսնուցի մաշկը

Գեղեցիկ մայրիկ

Հղիությունն ու ծննդաբերությունը  կնոջ կյանքի ամենակարևոր փուլերից են։ Մայրությունն ամենաերջանիկ պարտականություններից է

Բայց փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո կանայք ավելի քիչ ժամանակ են կարողանում տրամադրել իրենց խնամքին ու գեղեցկության պահպանմանը։ Հղիությունից հետո կնոջ դեմքին ի հայտ են գալիս  պիգմենտային խալեր, մաշկը դառնում է չոր։

«Իմ փոքրիկ»-ն առաջարկում է տնային պայմաններում շատ արագ  պատրաստվող քսուք, որը կսնուցի մաշկը, կհաղորդի թարմություն և կդարձնի առաձգական։

 

Անհրաժեշտ է․

 

Ձիթապտղի ձեթ - 2-3 թ․գդալ

Սերուցքային կարագ - 50 գ

Մեղր - 1 թ գդալ  

Ձվի դեղնուց – 2 հ

Կամֆորայի յուղ - 1 ճ գդալ   

Գլիցերին - 0,5 թ գդալ 

Երիցուկի թուրմ – 1 թ․ բաժակ

 

Գոլորշու օգնությամբ հալեցրեք սերուցքային կարագը, ավելացրեք ձիթապտղի ձեթը։ Երբ ստացված յուղային զանգվածը կսառչի, ավելացրեք 1 թեյի գդալ  մեղր և 2 ձվի դեղնուց։ Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, որ ստացվի համասեռ զանգված։ Այնուհետև այս խառնուրդին ավելացրեք 1 ճաշի գդալ  կամֆորայի յուղ, 0,5 թեյի գդալ  գլիցերին ու 1 բաժակ երիցուկի թուրմ:

Լավ խառնեք բոլոր բաղադրիչները, և քսուքն արդեն պատրաստ է:

Այն կարող եք օգտագործել օրվա ցանկացած ժամի։

 

Աղբյուրը՝ novorozhdennyj.ru