Կնճիռների դեմ պայքարելու տնային միջոցներ

Գեղեցիկ մայրիկ

Որքան էլ բարդ է ընդունելը, սակայն տարիքի հետ կնոջ մաշկը սկսում է կորցնել առաձգականությունը, առաջանում են կնճիռներ։ 

«Իմ փոքրիկ»-ը «Գեղեցիկ մայրիկ» խորագրի ներքո առաջարկում է ծանոթանալ կնճիռների դեմ պայքարի տնային միջոցներին։

 

Վարունգ

Վարունգը պարունակում է մագնեզիում, կալիում, վիտամին А և В1, որոնք ապահովում են մաշկի խոնավացումը, առաձգականություն են հաղորդում, պաշտպանում շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից: Վարունգի հյութը պարունակում է բաղադրիչներ, որոնք կարող են վերականգնել մաշկը։ Քամեք վարունգի հյութն ու բամբակի միջոցով տարածեք դեմքին։ 30 րոպե հետո լվացեք դեմքը ջրով։ 

Կիտրոն 

Կիտրոնը վիտամին C-ի հրաշալի աղբյուր է։ Քամեք կիտրոնի հյութը և դարձյալ բամբակի միջոցով տարածեք դեմքի այն մասերին, որտեղ կան կնճիռներ։ 30 րոպե հետո լվացեք դեմքը ջրով։

Ձվի սպիտակուց 

Ձվի սպիտակուցը ևս օգտակար է մաշկի համար։ 1 ձվի սպիտակուցին ավելացրեք կես թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ կիտրոնի հյութ։ Խառնեք այս ամենն ու տարածեք ամբողջ դեմքին։ 30 րոպե հետո կարող եք լվանալ դեմքը։ 

Բանան 

Կնճիռների դեմ լավագույն միջոցներից մեկը բանան է։ Վերցրեք 1 բանան, պատառաքաղով տրորեք, ավելացրեք 1 թեյի գդալ մածուն, 1 թեյի գդալ նարնջի հյութ։ Տարածեք դեմքին։ 15 րոպե հետո դեմքը լվացեք ջրով։