Ինչպես խնամված տեսք ունենալ հղիության ընթացքում

Գեղեցիկ մայրիկ

Հղիությունը կնոջ կյանքի ամենագեղեցիկ շրջանն է, որը պետք է վայելել ամբողջապես։

Բայց հաճախ օրգանիզմի ֆիզիոլոգիական փոփոխությունները, արտաքին տեսքի ձևափոխումը՝ մաշկային խնդիրներ, ավելորդ քաշ, մազաթափություն, անհարմարություն են պատճառում կանանց, նրանց երբեմն թվում է՝ այլևս գեղեցիկ ու հրապուրիչ չեն։

Հղիության ընթացքում ապագա մայրիկներից շատերը դիմում են խնամքի տարբեր միջոցների օգնությանը, սակայն դրանցից ոչ բոլորն են անվտանգ։ Պարզենք, թե ինչ անվտանգ միջոցներ կան՝ հղիության ընթացքում գրավիչ ու խնամված տեսք ունենալու համար։ Այս հարցում մեզ կօգնի բժիշկ-հոմեոպատ Լիլիթ Հակոբյանը։

 

Առհասարակ ոչ միայն հղիության ընթացքում, այլև առհասարակ կինը պետք է ավելի շատ մոտ լինի բնությանը՝ հեռու մնալով քիմիական նյութերից, սխալ կենսակերպից։ Պետք է հաշվի առնել, թե կանայք ինչ նյութեր, քսուքներ և այլ միջոցներ են օգտագործում։ Դրանց մեծ մասը թեև նախատեսված են մաշկի համար, բայց կարող են վնասակար լինել։ Դրա համար հարկավոր է քսուք ու խնամքի միջոց գնելիս անպայման հաշվի առնել դրա բաղադրությունը։ Եթե դրա մեջ առկա են բենզոլի բաղադրիչներ, պետք է հրաժարվել, քանի որ այն կարող է քաղցկեղ առաջացնել։ Պետք է գնել այնպիսի կրեմներ, որոնք օրգանական են։

Խնամքի միջոցն օգտագործելուց առաջ, ուշադիր եղեք, որ այն լինի մաքուր,  թարմ, չբացված, իսկ բացելուց հետո պահեք այն սառնարանում, քանի  որ բաց վիճակում նմանատիպ յուղերը, մաշկի համար նախատեսված քսուքները օդի հետ անմիջական շփման արդյունքում օքսիդանում են, և մնացորդը ոչ միայն օգուտ չի տալիս, այլև վնասակար  կարող է լինել մաշկի համար։

Մաշկի չորությունից խուսափելու համար շիայի յուղը հիանալի միջոց է։  Այն պատրաստվում է աֆրիկական խոտաբույսից, որն անգամ անապատում խոնավություն կարող է պահպանել։ Այն հաջողությամբ պաշտպանում է մաշկն արևից, միևնույն ժամանակ չի խոչընդոտում վիտամին   D-ի սինթեզին։ Շիայի յուղին կարող են փոխարինել նաև նշի, ավոկադոյի, ծիրանի կորիզի յուղերը։

Կա կարծիք, որ կոսմետիկ միջոցները հակացուցված են հղի կանանց։ Սակայն սա սխալ մոտեցում է։ Եթե շրթներք քսելով  հղի կինն իրեն առավել վստահ կարող է զգալ, ապա պետք է դա անի։ Պարզապես հարկավոր է այնպիսի շրթներկ ընտրել, որն առավել օրգանական է։

 

Շարունակելի

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան