Ինչպե՞ս կարելի է խուսափել հղիության ընթացքում առաջացող զոլերից

Գեղեցիկ մայրիկ

Ներկայացնում է բժիշկ-հոմեոպատ Լիլիթ Հակոբյանը։ 

Պտղի աճին զուգահեռ, մայրիկի փորիկն աստիճանաբար մեծանում է։ Հաճախ որովայնի վրա առաջանում են սպիտակ գծեր։ Լինում են դեպքեր, երբ այդ զոլերը մեծանալով, վերածվում են ճեղքերի։ Դրանք կարող են առավել արտահայտիչ դառնալ, եթե ժամանակին  համապատասխան միջոցներ չօգտագործվեն։ Այս պարագայում հետագայում մաշկը վերականգնելու խնդիրներ են առաջանում։ Որպեսզի խուսափեք, մաշկի վրա առաջացած զոլերից, խորհուրդ է տրվում հղիության ընթացքում օգտագործել նշի յուղը։ Դրան կարող է փոխարինել նաև ծիրանի կորիզի յուղը։ Անհրաժեշտ է 1 թեյի գդալ նշի յուղին ավելացնել 1 կաթիլ լավանդայի եթերայուղ և քսել մաշկին։ Այն հրաշալի միջոց է և՛ պտղի հանգստության, և՛ մաշկի սնուցման համար։ Կարևոր է, որ ստացված զանգվածը  փորիկին տարածվի ժամ-սլաքի ուղղությամբ՝ ձախից աջ։ Այս գործողությունն օգտակար է նաև մոր և պտղի էներգետիկ կապի համար։ Քսուքը կարելի է օգտագործել նաև մարմնի մյուս մասերի՝ դեմքի, ոտքերի, մեջքի մերսման համար։

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան