Կարելի՞ է, արդյոք, ներկել մազերը հղիության ընթացքում

Գեղեցիկ մայրիկ

Ներկայացնում է բժիշկ-հոմեոպատ Լիլիթ Հակոբյանը։

Ինչպես հայտնի է, մազերի քիմիական ներկերը հակացուցված են հղիներին, քանի որ մարդու գլխամաշկը շատ զգայուն է, իսկ ներկելու ընթացքում  մաշկը տաքանում է, և բավականին արագ տեղի է ունենում թունավոր նյութերի ներծծում, ինչը հղիության պարագայում արյան միջոցով փոխանցվում է պտղին։ Եթե մազերը սպիտակում են, և ներկելու անհրաժեշտություն է առաջանում, հարկավոր է ընտրել այնպիսի ներկ, որի բաղադրության մեջ չկա ամոնիակ։ Դրա համար կարելի օգտագործել սովորական հինա, բուսական և բնական բաղադրիչներով ներկեր։

Մազերի ճյուղավորումից խուսափելու լավագույն միջոցը ձվի դեղնուցի և մածունի խառնուրդն է։ Պետք է խառնել բաղադրիչներն ու ստացված զանգվածը քսել գլխամաշկին։

Ինչ վերաբերում է մարմնի անցանկալի մասերում մազերի առկայությանը, ապա նկատի ունեցեք, որ  հղիության ընթացքում չի կարելի օգտվել լազերային կամ ճառագայթային էպիլյացիայից. այն վտանգավոր է պտղի համար։ Թույլ է տրվում բիո էպիլյացիա անել, օրինակ՝ մեղրամոմի միջոցով, եթե, իհարկե, ցավն ուժեղ չէ։