Ինչպես հղիության ընթացքում խուսափել ոտքերի այտուցվածությունից

Գեղեցիկ մայրիկ

Ներկայացնում է բժիշկ-հոմեոպատ Լիլիթ Հակոբյանը։

Հղիության ընթացքում հաճախ այտուցվում են կնոջ ոտքերը, ինչն էլ անհարմարություն, ցավ  և անգամ անինքնավստահություն է առաջացնում կնոջ մոտ։ Որպեսզի ոտքերը գեղեցիկ տեսք ունենան, չայտուցվեն, խորհուրդ է տրվում քնելուց առաջ 3-4 րոպե պահել բարձր վիճակում, օրինակ՝ դնել մահճակալի բազրիքին, այնուհետև անկողնում ոտքերի տակ բարձ դնել։

Շատ կանայք անգամ հղիության ընթացքում չեն հրաժարվում բարձրակրունկներից, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս  հնարավորինս խուսափել դրանցից։ Այն ևս կարող է այտուցել ոտքերը։

Այս խնդիրը կարելի է կանխել նաև մի շարք վարժություններով, որոնք տաքացնում  և մերսում են ոտքի մկանները։ Եվ այսպես՝ օրվա ընթացքում մեկ րոպե կանգնեք թաթերի վրա, ասես՝ բալետի պարուհի լինեք։ Այս պարզ վարժությունը կլարի ոտքերի մկանները՝ օգնելով խուսափել այտուցվածությունից։

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան