Ինչպե՞ս վերացնել հղիության հետևանքով առաջացած կարմիր հետքերը

Գեղեցիկ մայրիկ

Հղիության ընթացքում և դրանից հետո կնոջ օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, ինչի հետևանքով դեմքին առաջանում են կարմիր հետքեր։ Դրանց վերացման համար կան մի շարք միջոցներ, որոնցից մի քանիսն արդեն ներկայացրել ենք։ «Գեղեցիկ մայրիկ» խորագրի ներքո շարունակում ենք առաջարկել դիմակներ, որոնք կօգնեն վերացնել դեմքի կարմիր հետքերը:

 

Կոկոսի յուղով դիմակ

 

Լվացեք դեմքը հատուկ օճառով, այնուհետև մերսեք այն կոկոսի յուղով և այդպես թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան լվացեք դեմքը:

Դիմակն առավել արդյունավետ կլինի, եթե կոկոսի յուղին ավելացնեք 2 կաթիլ թեյի ծառի յուղ։

Օգտագործեք դիմակը շաբաթական 3-4 անգամ։



Կակաոյի յուղով դիմակ

 
Լավ լվացեք դեմքը, մերսեք այն փոքր քանակությամբ կակաոյի յուղով  և այդպես թողեք ամբողջ գիշեր: Առավոտյալ լվացեք դեմքը:


Օգտագործեք դիմակը ամեն գիշեր։

Եթե ունեք յուղոտ մաշկ, խորհուրդ չի տրվում կիրառել այս միջոցը, քանի որ այն կարող է բշտիկներ առաջացնել:

Աղբյուրը՝ stylecraze.com