Տնային պայմաններում հեշտ պատրաստվող դիմակների 4 բաղադրատոմս

Գեղեցիկ մայրիկ

Որպեսզի դիմակը լինի առավել արդյունավետ, այն պատրաստեք՝ պահպանելով բոլոր կանոնները: Մի շտապեք և օգտագործեք բոլոր բաղադրիչները: Այն ավելի լավ կազդի, եթե քսելուց առաջ մաշկը մի քիչ մերսեք կամ լվանաք տաք ջրով:

«Իմ փոքրիկ»-ն առանձնացրել է տնային պայմաններում պատրաստվող դիմակների մի քանի տարբերակ:

 

Ընտրեք դիմակը՝ հաշվի առնելով Ձեր մաշկի որակը:

Ի դեպ, երբ դիմակը տարածել եք դեմքին, աշխատեք չժպտալ ու հանգիստ վիճակում պահել դեմքի մկանները:

 

Սնուցող դիմակ

Նախապես եփեք դդումը, ապա հարեք և օգտագործեք 2 ճ/գ դդմի խյուս, դրան ավելացրեք 2 ճ/գ քերած խնձոր և 1 ճ/գ զեյթունի ձեթ: Դիմակը դեմքին պահել 15-20 րոպե, ապա լվանալ:

 

Արյունաշրջանառությունը խթանող դիմակ

Ձմերուկի կորիզները հեռացրեք, ափսեի մեջ տրորեք, տարածեք դեմքին, պահեք 15-20 րոպե, ապա լվացեք:

 

Մաքրող դիմակ

Հարեք 1 ձվի սպիտակուց, ավելացրեք 2 կաթիլ կամֆորայի սպիրտ, քսեք այն հատվածին, որտեղ ցանկանում եք մաքրել: Դեմքին պահել 15-20 րոպե:

 

Չոր մաշկի համար նախատեսված դիմակ

1 ձվի դեղնուցը հարեք 1 թ/գ մեղրի հետ, ապա ավելացրեք 1 ճ/գ ձեթ: Տարածեք դեմքին, պահեք 15-20 րոպե, ապա լվացեք:

 

Բոլոր դիմակները շաբաթվա ընթացքում կրկնել 2-3 անգամ

 

Աղբյուրը՝ www.wday.ru